Partly Cloudy
15 °C

Սոնա Շահգելդյանն այդպես էլ ռուսերեն չսովորեց (տեսանյութեր)

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը հերթական անգամ «փայլել» է իր ռուսալեզու հեռուստահարցազրույցով: Թերեւս շատերն են հիշում, թե անցած տարի «Նոր ալիք» երգի մրցույթում Սոնան ինչպես էր խոսում ռուսերեն. այդ տեսագրությունը «YouTube»-ում դիտվել է 183 հազար 235 անգամ: Իսկ օրերս երգչուհին եւս մեկ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին եւ առհասարակ բոլորիս: Դարձյալ «Նոր ալիք» մրցույթի շրջանակներում արդեն որպես հյուր հրավիրված Սոնա Շահգելդյանը փորձում է ռուսերենով բացատրել, թե անցած տարվա ստացած մրցանակը որտեղ է գտնվում:

Մեջբերենք Սոնայի խոսքերը բառացիորեն, առանց շտկումների. «Когда я вобше спать хочу, потом открываю глаза, я все время вижу, с…одну секундочку…в комнате»: Այլ կերպ ասած, երգչուհին փորձել է հասկացնել, որ մրցանակն իր ննջասենյակում է գտնվում (ռուսերեն՝ спалнья):

Այս տեսագրությունն ակտիվորեն քննարկվում էր «Ֆեյսբուք»-ում: «Եթե երրորդ դասարանցին ռուսերեն չհասկանա, ընդունելի է, բայց երբ 24-26-ամյա հայ երիտասարդները չեն տիրապետում ռուսերենին, դա ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է: Դրանում հավասարապես մեղավոր են ծնողներն ու ավարտական ատեստատում նրանց 4-5 նշանակող ուսուցիչները»,- կարծում է Անժելա Բաբաջանյանը:

«Չէ, հաստատ ուրախ ենք ապրում, ուղղակի գլխի չենք ընկնում: Վարչապետն իր կողմից է ուրախացնում, նախարարը` իր, իսկ երգիչների մասին էլ չենք խոսում»,- գրում է Հեղինե Մուրադյանը: Նարինե Նազարյանն էլ փորձել է աջակցել Սոնային. «Հեչ պարտադիր չէ, որ նա ռուսերեն խոսել իմանա, ինչպես նաեւ անգլերեն, չինարեն… Նա հիանալի երգչուհի է: Իսկ ռուս երգիչները կարողանո՞ւմ են խոսել հայերեն: Մի քիչ սիրեք ձեր լեզուն, սեփականը…»:

Նարինեի հետ կարող էինք համաձայնել, եթե Սոնան համարձակվեր ռուս հաղորդավարին հենց այդպես խրոխտ հայտարարել, թե ինքը միայն հայերեն է խոսելու, եւ որ թարգմանիչ գտնելը նրանց խնդիրն է: Ի դեպ, անցյալ տարի հաղթելով մրցույթում, Սոնան 50 հազար եվրո մրցանակ էր ստացել, սակայն, ինչպես երեւում է, այդ գումարը կրթական նպատակներով չի ծախսել:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (15)

  1. karine

    Ապշելու ստրկամտություն ունենք, այ ժողովուրդ ջան, հերիք չեղավ ռուսերեն չգիտի հա չգիտի, էս նամակները երեվումա էդ աղջկա թշնամիներն են գրում: Լավա անում չի սովորում, էդ գրողները վրացերեն կամ պարսկերեն սովորում են?, թուրքերեն սովորում են?, է էդ մասին էլ գրեք, եթե հայ է ապրում է Հայաստանում , ինչ պարտավորա իմանա ռոսերենը, հերիք չեղավ էդ քաղքենի ստրկամտությունը, ռուսերն սովորելու փոխարեն անգլերեն սովորի, հերքի չեղավ խոնարհվեք ու համբուրեք ռուսների ոտքերը, այ քեզ բան

  2. Karen

    APRES SONA JAN BRAVO IMACI NAXANDZIC QEZ UZUM EN VARKABEKEN DU LAVAGUYNN ES RISK UNEN TOX POXI KUYT SIRUSHI MASIN BAN GREN TEXUM KHERACVEN ASHXATANQICCCC

  3. de karinan urish axchika eli chishta xosum. angrageta mer Sonan bayc shat azniv anmichakan, ankeca. shat lava ergum bayc chashak ev gragitutyun chuni. karina spasum em vor cumerkin miasin naenq

  4. Կարինա

    Միանգամայն համաձայն եմ Arpi-i հետ: Անկեղծ ասած նա շատ լավ ձայնային տվյալներ ունի, սակայն ընդհանրապես չի կարողանում գրագետ խոսել հայերեն փողոցային լեզվով ա խոսում ու հարցը այն չի, որ ինքը անմիջական ա, հաղորդակցվող, շփվող, ինչ մտածի, այն էլ կասի, ուղղակի էդպիսի անգրագետ խոսել եթերով հազարավոր մարդկանց դիմաց սխալ է, քանի որ ինքը արտիստ է հանրային մարդ, որը ինչ-որ տեղ նաև ճաշակ թելադրողի կարգավիճակում է հանդիսանում դեռահասների համար, էլ ուր մնաց ռուսերեն խոսի: Չնայած խելացի մարդը ուղղակի թարգմանիչ կպահանջեր, որը ինձ թվում ա էդքան էլ մեծ գումարի հետ բացարձակ կապ չունի: Էնպես, որ նրան լուրջ աշխատել ա պետք իր բառապաշարի, մտքերը ճիշտ շարադրելու ճիշտ արտահայտելու հարցում: