Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Չենք լռելու»-ի «Ճշմարտության մերկապար» վիդեոզրույցների շարքի առաջին թողարկման հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածման գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը:
Այս զրույցի վերաբերյալ անոնսը հրապարակելուց հետո «Չենք լռելու»-ն սոցիալական ցանցերում սուր քննադատության ենթարկվեց տվյալ թեմային առհասարակ անդրադառնալու համար: Մարդիկ կարծում էին, որ սպասվում է արդեն երկու ամիս ձգվող էժանագին շոուի հերթական սերիան, իսկ նախաձեռնությունը քար լռություն էր պահպանում` արմատավորելով այդ կարծիքը: Այժմ եկել է խաղաքարտերը բացելու ժամանակը:
Նախ, նշենք, որ «Չենք լռելու»-ն երբևէ չէր անդրադառնա Անժելա Սարգսյանի հետ կապված որևէ թեմայի, եթե առկա չլիներ երկու կարևոր գործոն.
- Կալանավորված է մարդ ով, հարազատների պնդմամբ, իրեն վերագրված մեղադրանքների հետ առնչություն չունի, իսկ հասարակությանը երկու ամիս շարունակ ներկայացվել է սուտ տեղեկատվություն;
- Առաջ է քաշվում բոլորովին նոր, նկարների տարածման պատմության հետ որևէ կապ չունեցող, սարսափելի հանցագործության մեղադրանք` իրեղեն ապացույցների մասին մատնանշելով:
Կասկածից վեր է, որ այս երկու գործոնները հանում են Անժելա Սարգսյանի լուսանկարների թեման զուտ պոռնոսկանդալ լինելու` մինչ այժմ ունեցած կարգավիճակից և տեղափոխում մեկ այլ հարթություն, որը լիովին համապատասխանում է «Չենք լռելու»-ի` մեր հասարակության արատները ջրի երես հանելու ձևաչափին: Այդպես որ, կարևոր է հաշվի առնել այն, թե ո՛ր համատեքստում և ինչ տեսանկյունից է նախաձեռնությունն անդրադառնում այս թեմային: «Ճշմարտության մերկապար»-ի այսօրվա թողարկումը մենք հակված ենք դիտարկելու զուտ որպես հերթական հանցագործության մեղադրանք հնչեցնելու համար հարթակի տրամադրում, ինչպես, օրինակ, Վայքի ծննդատան բժշկի արհամարհանքի հետևանքով մահացած երեխայի կամ Ասկերանի զորամասում ծեծված զինվորի պարագայում:
«Ճշմարտության մերկապար»-ում Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն և բացահայտումներ անում` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Տեսագրության 29-րդ րոպեին Մարինա Արայանը ցնցող հայտարարություն է անում` մեղադրելով դերասանուհուն հրեշավոր հանցագործություն կատարելու մեջ: Նրա խոսքերով, այդ հանցագործությունն ապացուցող տեսանյութը մի քանի օր առաջ ինքը փոխանցել է ոստիկանությանը:
Կանխատեսելով այն աղմուկը, որը կբարձրանա հասարակության շրջանում «Ճշմարտության մերկապար»-ի առաջին թողարկումից հետո, ճիշտ կլինի, որպեսզի իրավապահ մարմինները հանդես գան պարզաբանումներով` իրենց փոխանցված տեսագրության և գործի հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







…Ես կարծում եմ, որ այս կնոջ ներայացրածը ճշմարտությունն է: Ինքս լսել եմ “Կռվախնձոր” հաղորդումը, որտեղ ինձ համար շատ անհասկանալի, անբնական, ուղղակի շատ շինծու տպավորություն է թողել… Ինչ վերաբերվում է այդ “դերասան”-ուհուն, նա դեռևս “Որոգայթ” սերյալում ոչ թե կերպար էր կերտում, այլ ինքն-իրեն էր խաղում, ինչը շատ ցցուն երևում էր էկրանից: Վերջում կասեմ, որ թող աստված լինի նրանց դատավոր և, որ ոչ մեկը իր խղճի առաջ երբեք չմեղանչի,իհարկե, եթե այդպիսիք ունի…