ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, մեր տեղեկություններով, շարունակվում է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները համացանցում հայտնվելու գործով նյութերի նախապատրաստումը:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը` Անժելայի ընկերը, բացատրություն է տվել, որ ինքն է նկարներն ու տեսանյութը տարածել, որպեսզի պատռի «Անժելայի դիմակը»: Որոշ տեղեկություններով, երիտասարդին նման խորհուրդ է տվել Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Հիմա ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը փորձաքննություն է նշանակել՝ պարզելու համար նյութերի պոռնոգրաֆիկ լինելու բնույթը:
Դա երկար գործընթաց է՝ մոտ 2-4 ամիս: Նշենք նաեւ, որ ՔՕ 263 հոդվածի հատկանիշներով, պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնոգրաֆիկ բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իսկ եթե նույն արարքը կազմակերպված խմբի կողմից է կատարվում, պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով: Ի դեպ, լրատվական կայքերից մեկն օրերս նշել էր մի կայք, որտեղ կարելի էր տեսնել դերասանուհու մերկ լուսանկարները: Սա նույնպես, ըստ իրավաբանների, քրեորեն պատժելի արարք է:
Նշենք, որ Անժելա Սարգսյանի «արգելված» լուսանկարները ցուցադրող բոլոր կայքերն այժմ փակված են, ի դեպ, վերոնշյալ կայքը փակելը, Հայաստանից դուրս ստեղծված լինելու պատճառով, դժվարություններ է ստեղծում, սակայն, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, դա առաջիկայում կհաջողվի իրականացնել: Ինչ վերաբերում է Անժելա Սարգսյանին, ապա նա այս օրերին հանգստանում է տանը, հարազատների շրջապատում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







aystex en asel ..mardu achq@ durs ga anun@ durs chga..tox voch mek Anjelai kyanq chnerxoji.
morananq sharqajin anbarojakanin et kinn el et tesakn e.hivand sex manjak e.
Bavakan e zbaxveq zer kyanqov amot e…
hargeli hraparak . am, es haskanum em dzer pahanjarky bavararelu mxumnery, sakayn najev lav haskanum em bambasank asvacy-de inch asem-dzez kanach chanaparh, tox misht mardik hetakrkrven urishneri andznakan kyankov, kani vor irenc achkum gerany chen tesnum, isk urishinum pokr pushn el kurchacnen
Լուսինե, էս մասին նյութերի հաճախելիությունը գերազանցում է բոլոր հնարավոր պատկերցումները: Սա նշանակում է` մարդկանց թեման հետաքրքիր է: Թերթը (կայքը) մասնագիտացված հիմնարկ է, որը ապահովում է առաջարկը, եթե կա պահանջարկ: Իմա` դա չի նշանակում, որ մենք շահագրգռված ենք Անժելայի կյանքը դարձնել հիմնահարց, այլ միայն շահագրգռված ենք ապահովելու մարդկանց հետաքրքրությունը բավարարող տեղեկատվություն: Այսինքն` մենք ոչ ոքի, առավել եւս Ձեզ` չէինք կարող սպանել եւ նման նպատակ չէինք կարող ունենալ: