ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տեղադրել համացանցում: 25-ամյա երիտասարդը՝ Կարեն Արայանը, 28-ամյա Անժելա Սարգսյանի զուգընկերն է եղել: Նրանից բացատրություն է վերցվել, եւ Կարենը խոստովանել է, որ ինքն է կադրերը տեղադրել համացանցում, որպեսզի «պատռի Անժելայի կեղծ դիմակը»:
Երիտասարդին նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Այս պահին կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կարեն Արայանը 2006թ.-ին դատապարտվել է ավազակային հարձակման համար, իսկ 2009թ.-ին պայմանականով ազատ է արձակվել: Ոստիկանությունում, սակայն, ոչինչ պաշտոնապես չասացին՝ նախաքննություն է ընթանում:
Անզուգական քառյակը. ով ումից է վառված
Լիլիթի դերակատար Ա. Սարգսյանը, չնայած ծանր հոգեվիճակին, հանգստյան օրերին պարապ չի մնացել եւ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին: Նա ասել է, որ նկարներ տարածողը «աբիժնիկ» է: Գործընկերուհիների նման պահվածքը նա բացատրել է նրանով, որ իր հաջողությունները պարզապես կուրացրել են ընկերուհիներին:
«Սա նրանց բարոյական իրավունք չի տալիս, որ իրենք ամբողջ քաղաքով տարածեն, թե ես սրա կամ նրա սիրուհին եմ: Սա մարդու, կնոջ իրավունքի ոտնահարում է: Ոչ ոք ճշմարտությունը չգիտի, եւ այնպիսի լուրեր են տարածել, որոնք ճշմարտությանը չեն համապատասխանում»,-ասել է Անժելան: Սերիալի աղջիկների «շեֆուհին»՝ Սոֆայի դերակատար Ագնեսա Շահնազարյանն էլ իր հերթին մեկ այլ լրատվամիջոցում մարտահրավեր է ուղարկել Անժելային: «Ինչո՞ւ է մեր երեքի դեմ դուրս եկել, գուցե վառվա՞ծ է մեզանից»,- հարցնում է Ագնեսան եւ պատմում, որ իրենք ճանաչում էին այդ տղային:
«Բոլորին խաբել է ու ասել, որ այդ տղան իրեն ծեծել է, եւ մենք ներկա ենք եղել. այդպիսի բան չի եղել, ամբողջ անձնակազմի անունից եմ ասում: Գուցե իրենց սիրային պատմություններից հետո ծեծել է, բայց մենք ընդհանրապես տեղյակ չենք ինչի մասին է խոսքը: Նման դեպք մեր աչքի առաջ չի եղել, հակառակը՝ այդ տղան շատ լավ է վերաբերվել Անժելա Սարգսյանին»,-ասել է նա:
Ըստ Ա. Շահնազարյանի, Անժելան այդ տղային բերում էր նկարահանման տաղավար, ներկայացնում որպես ընտանիքի ջերմ բարեկամ: «Հետագայում էլ իրեն թիկնապահ հայտարարելով, որ իրեն ուզում են սպանել, եւ այդ տղան պետք է պաշտպանի իրեն բոլորից: Մեր ամբողջ ինֆորմացիան սա է եղել»,-ասել է Ագնեսան՝ խորհուրդ տալով Անժելային «ստացիոնար բուժվել»:
Անժելայի հավատքը
Մամուլում լուրեր տարածվեցին, թե Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու համակիրներից է: Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում նրա անվան հետ կապված լուրերին: «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նշեց, որ էթիկայի տեսանկյունից կոռեկտ է, երբ որեւէ անձի դավանանքային կամ եկեղեցական պատկանելության մասին արտահայտվում է տվյալ անհատը:
«Բայց եթե անգամ Անժելա Սարգսյանը հաճախել է «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցի, միեւնույն է` ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանելու այդ հարցը: Նախ, որովհետեւ յուրաքանչյուր մարդու, առավել եւս կնոջ անձնական կյանքն անձեռնմխելի է, եւ դրան միջամտելը մեզ համար` անընդունելի: Մարդու անձնական կյանքի վերաբերյալ հասարակությունը կարող է տեղեկացված լինել այն չափով, որ չափով նպատակահարմար է գտնում տվյալ անհատը: Եվ երկրորդ` դեռեւս հասարակությանը հայտնի չեն այս պատմության հանգամանքներն ու մանրամասները»:
Իսկ Անժելային կարգելվի՞ գալ եկեղեցի: «Գիտեք, «Կյանքի խոսք» եկեղեցին, որպես քրիստոնեական եկեղեցի, երբեք իր դռները չի փակում մարդու առջեւ, առավել եւս, երբ անձը գտնվում է իր կյանքի դժվարին կացության մեջ: Մենք մեր եկեղեցու առաքելությունը տեսնում ենք նաեւ հենց այդպիսի վիճակում հայտնված մարդուն օգնելու մեջ, որպեսզի նա կարողանա ապաքինել իր վերքերը, վերականգնել իր կյանքի ընթացքը: Համոզված եմ, որ անախորժ վիճակում գտնվող մարդուն պետք է բարոյապես սատարեն ոչ միայն եկեղեցիները, այլեւ նրան շրջապատող մարդիկ: Դժվարության մեջ հայտնված մարդուն հարվածելը ոչ դժվար գործ է եւ ոչ էլ պատվաբեր, ավելի գովելի է նրան օգնության ձեռք մեկնելը»,-ասաց մամուլի խոսնակը:
Բա իրա՞նք ով են…
Ինչպես զարգացած երկրներում, Հայաստանում եւս, կարծում ենք, մարդն ունի անձնական կյանքի իրավունք: «Ֆեյսբուքի» օգտատերերը սկսել են մի նախաձեռնություն՝ պաշտպանելով Ա. Սարգսյանին: Մենք էլ փորձեցինք օնլայն կյանքից դուրս մեր հարցախույզն անել: 58-ամյա տիկին Սաթիկն այդ սերիալի սիրահարներից է: «Չեմ մեղադրում՝ կյանք է, բայց եթե իրականում նման բան եղել է, Անժելան թող հայտարարեր, որ ինչ արել՝ լավ է արել, ո՞ւմ աչքն է հանել»,-ասաց տիկին Սաթիկը՝ ավելացնելով, որ դա մեծ պատիվ կբերեր «իր սիրած Լիլիթին»:
Ուսանող երիտասարդներն էլ հրաժարվեցին տեսակետ հայտնելուց, միայն հարցրին՝ ախպերս, էդ վիդեոն ո՞նց տենանք, կասե՞ս: Մեր հարցումները պարզեցին, որ հեռուստադիտողներն ունեն իրարամերժ կարծիքներ, եւ դրանք խմբավորելով, միջին հաշվարկով, ստացվում է, որ մեղադրողներն ու պաշտպանողները համարյա հավասար են: Սակայն 35-ամյա մի տղամարդու տեսակետ չէինք կարող չգրել:
«Բա իրա՞նք ով են… Էդ, էլի՝ մյուս խաղացողները: Իբր իրանք մաքուր են, հա՞, չեն սիրել, հա՞, որեւէ մեկին, սեքս չեն արել: Ժամանակին ինչեր էին պատմում… ամոթ է ուղղակի, սթափվել է պետք»,- ասաց տղամարդը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







ե ս ցավակցում եմ Անժելային,որ այդպիսի տականք ընկեր է ունեցել, Նա փալաս է, ոչ թե տղամարդ:Իսկ ինչ վերաբերում է ընկերուհիներին , ասեմ, որ ընկերը նեղ ժամանակ պետք է լինի ընկերոջ կողքին, ոչ թե մի բան էլ դեռ կողքից հրահրի այդ տականքին: Միթե դուք երբեք չեք սխալվում:
gitek es mi ban kasem tox anjelayi koleganere irents hreshtakner chnerkayatsnen,kasem avelin erb ereknel hartsazruyt tvetsin irents xoskov nrank anjelayits aveli vat ban aretsin .uxaki anjelayi baxte chberets nranov vor ir naxkin enker kochetsyale takanki mekner.