Partly Cloudy
15 °C

«Սրբերը» դատապարտում են

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենիա» հեռուստաընկերությունում հերթական սկանդալն է: «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի դերակատարի` Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածել են համացանցում: Խոսքը հրապարակման ոչ ենթակա լուսանկարների մասին է, որոնք պարբերաբար տեղադրվում եւ հանվում են Անժելայի «Օդնոկլասնիկի» կայք-էջում: Անժելան ամուսնացած է եւ ունի մեկ երեխա:  Ըստ մեր տեղեկությունների՝ նկարները տեղադրում է Անժելայի նախկին ընկերը, որը պատժում է դերասանուհուն իրեն լքելու համար:

Մեր երկրում երբեք չեն հարգել ուրիշի անձնական կյանքը: Եվ զարմանալի չէ, որ  վերջին օրերին Անժելան դարձել է համընդհանուր քննարկման առարկա: Իսկ հայ հանրության մեջ կնոջը վարկաբեկելն ամենահեշտ բանն է: Եվ հեռուստաշոուբիզնեսի աշխարհում բոլորը քննարկում են, թե ինչ դիրքերում, քանի հոգու հետ է լուսանկարվել դերասանուհին: Փսփսում են, որ կա նաեւ շատ ավելի «սարսափելի» վիդեոտարբերակ, եւ ովքեր դրանք դեռ չեն տեսել` ակտիվորեն համացանցն են փորփրում: Երեկ «Google.am»-ում Անժելա Սարգսյանն ամենափնտրված անունն էր:

Սակայն մեր հասարակության քիչ թե շատ քաղաքակիրթ հատվածը ոչ միայն խղճում է Անժելային եւ նրա ընտանիքը, այլեւ մեղադրում այն ոչնչությանը, որը տեղադրել է լուսանկարները: Բայց կեղծ «բարոյականների» մի մեծ զանգված փորձում է օգտվել հարմար առիթից եւ երես է թեքել աղջկանից: «Գողական» տղերքը փորձում են նրա համարն իմանալ: «Ճիշտ» աղջկերքը բամբասում են: Իսկ վերը նշված սերիալի նրա գործընկերուհիները` Անին, Ագնեսն ու Գայանեն, չնայած հրեշտակների շարքում երբեք չեն եղել, սակայն, մեր տեղեկություններով, որոշել են վերջնականապես ոչնչացնել իրենց նախկին ընկերուհուն:

Այդ երեք` թող ների ինձ Կոնստանտին Սերգեեւիչ Ստանիսլավսկին, դերասանուհիներն իրենց ղեկավարության առաջ պայման են դրել, թե այլեւս չեն նկարվի Անժելայի նման «անբարոյականի» հետ: Ասել են, թե չեն ուզում, որ իրենց անունները կապվեն նրա անվան հետ: Մի փոքր խորանալով պարզեցինք, որ աղջիկների վրդովմունքն ունի շատ ավելի խորը պատճառներ: Սերիալում նկարվելու մասին պայմանագրեր կնքելիս այնպես է ստացվել, որ Անժելան միաժամանակ մի քանի առաջարկ է ունեցել, եւ այդ պատճառով «Արմենիան» մյուս աղջիկների համեմատ նրան բավականին բարձր աշխատավարձ է խոստացել: Բացի դրանից, Անժելան նկարահանվում է նաեւ Հայկո-Մկոյի հայտնի «Կարգին սերիալում»: Ի վերջո, գուցե կանացի նախանձն էլ իր գործն է արել, ու որոշել են «Լինչի դատաստան» տեսնել:

Երեկ մենք կարողացանք պարզել, որ չնայած այս սկանդալին, Անժելան կշարունակի նկարահանվել «Կարգին սերիալում», իսկ կնկարահանվի՞ արդյոք սերիալում, կընկրկի՞ արդյոք «Արմենիայի» ղեկավարությունը «բարոյական» ճնշումների առաջ, պարզել չհաջողվեց:

Անի Առաքելյան

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (31)

  1. Gari

    nenc chi vor bolor@ surb en (mexadrox derasan-derasanuhineric) odna master chupa-chupsa, drugaya master da i ne tol’ko. prosto nado imet’ chuvstva solidarnosti, a to drugie xuje ee

  2. Ani

    Eva kartsumem du nkarnera ches tesel vor tenc es xosum,,,,vochhmeknel surb chi, bayc es et derasanuhineric vochmekin el andzamp chem janachum vor inchvor iranc masin drakan kam bacasakan baner xosam, bayc Anjelayi nkarneree nayeluc heto amena lav @nkeruhinel shat sxal kaner ete koxqin liner, vortev tekuz nkarnere nra naxkin enkerna texadrel et hech kap chuni paste ena vor KAN ETPISI nkarner voronk sovorakan merk nkarner chenn u etkanic heto gone Anjelan tox chgri te inqe ibr zoha exel!!!!!!

  3. Eva

    cavum em et axcikneri hamar vor eryak en asem irenc masinel ahavor ban er en xosvum bayc cavum em vor nkarner chkan !!!!!!!!!vor iranc qitnel getnin qsvi krisneri eryak poxanak ognein irenc @nkeruhun qcum en amta tecche duq kuys eq ha anul goga u Agnes tenc banerov cheq zbaxvum ha !!uxaki gesh eq chen nkarel et pahin !!!!
    martu @nker@ kara asxari amenavat bannel ani bayc kareliya ognel vochte storacnel amen mard ira srakan kyanqn uni ev vochmek iravunq chuni mtnu myusi ankoxnayin temaneri mech et txenn aylaservac hivanda anhastatvac mi hat vochnchutyun anjelayi amusin@ dran petqa varer !!!vochte knoch@ naxater