ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում Կացության հատուկ Կարգավիճակ ունեցող Էդմոնդ Արշակի Խուդյանից
Հարգելի պարոնայք,
Ափսոսանքով եմ հայտնում, որ ամիսներ առաջ Մաշտոց 33/1 եւ Մաշտոց 33/ա շենքերի վերաբերյալ Ձեզ ուղղված իմ պաշտոնական հաղորդումները մատնվեցին բացարձակ անուշադրության, եւ անգործության արդյունքում կազմակարպված մի խմբի (Էդուարդ Եսայան, Վլադ Մանգասարյան, Ղեւոնդ Ղալումյան, հարկայինի պետ, սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյան, դատավորներ, փաստաբաններ, հաշվապահ) հաջողվեց իմ կողմից հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունից անհայտացնել առնվազն $5,600,000-ի անշարժ գույք: Ավելինև ՊԵԿ-ի աշխատակցի (նախկին Սպանդարյանի հարկային պետ` Արտակ Ղուկասյան) ջանքերով եւ կազմակերպված խմբի համատեղ աշխատանքներով 2010թ. սեպտեմբերին ընկերության տարածքների վրա դրված դատարանի արգելանքը «ժամանակավորապես չկիրառվեց», եւ նոր տարածքներ վաճառվեցին:
Ամիսներ շարունակ տեղից չշարժվող 83159711 քրեական գործը մեկ ամիս առաջ «տեղափոխվել է» ՊԵԿ-ի մեկ այլ քննիչի՝ Տիգրան Հարությունյանի մոտ եւ դեռեւս հայտնի չէ նրա եւ «վերեւների» բռնած դիրքը հանցագործությունները բացահայտելու հարցում: Բացահայտել կնշանակի անուներ առաջ քաշել, մեղադրանքներ առաջադրել: Իսկ հետքերը տանում են վերեւներ, գուցեւ ամենավերեւները եւ նրանց ազդեցությունը թույլ չի տալիս այս խմբակային հանցագործության բացահայտումը:
Իմ ներդրումների եւ Վլադ Մանգասարյանի հետ գործնական հարաբերություններ ունի ՀՀ Նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը եւ նրա կապերը Վլադ Մանգասարյանի (խմբի կազմակերպչի) հետ խորն ու մութ են: Վլադ Մանգասարյանը կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների (օրինակ’ փոխոստիկանապետ Գարիկ Գաբրիելյանի) հետ շենքում բազմաթիվ մութ գործարքներ են իրականացրել եւ քրեական մարմինները մինչ օրս աշխատանք են տարել քրեական գործերը ավելի շատ քողարկելու, քան թե բացահայտելու համար:
Հետեւապես, կրկին ձեզ դիմելով, խնդրում եւ պահանջում եմ անմիջապես միջոցներ ձեռնարկել այս քրեական գործին օրենքի սահմաններում լիարժեք ընթացք տալու, հանցագործ խմբին պատասխանատվության ենթարկելու եւ ընկերության թալանված տարածքները վերադարձնելու համար: Քանի որ այս գործում բացահայտ կոռուպցիայի հետքեր կան եւ այն արդեն մատնվել է «անուշադրության» հետեւաբար այս նամակի անգլերեն թարգմանությունը կուղարկվի նաեւ ԱՄՆ Պետ Դեպարտամենտ, մարդու իրավունքների քարտուղար Պր. Թոմաս Մելիային, ԵվրոՄիության Պարլամենտի ներկայացուցիչներ Աքսել Ֆիշերին, Ջոն Պրեսկոտին, եւ Թոմաս Համմարբերգին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Մեյգան Բուլդինին, Թրանսպարենս Ինտերնեյշնալ հակա-կոռուպցիոն կենտորնին Բրյուսելում, Լոս Անջելես Թայմս թերթի խմբագիր Դան Էվանսին:
Էդմոնդ Խուդյան, Գլենդեյլ, ԱՄՆ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Անժելայի լուսանկարները` կրկին ինտերնետում: Բլոգեր Արգամ Ուստյանը տեղեկացնում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները կրկին հասանելի են հատուկ Անժելայի անվամբ բացված կայքում:
«Ամիսներ առաջ բացվեց մի կայք, որտեղ ներառված էին դերասանուհու սկանդալային լուսանկարներ...
Հովոյին ատի, որ դառնաս հայտնի: Վերջին անգամ, երբ անդրադարձել էինք Արթուր Գրիգորյանի հեռուստահարցազրույցին, բայց չէինք նշել, որ այն հեռարձակվել է «ATV» ալիքով, հաղորդավարներից մի քանիսը վրդովվել էին՝ իրենց տեղը չէին գտնում, ավել-պակաս թերթիս մասին բաներ էին գրում: Ասա՝ թե ի՞նչ կա ո...
Ոստիկանապետը կփոխվի՟: Մեզ հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրել են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո: Ըստ այդմ` իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին բավական...
«Վիա Գրա»-ի խայտառակությունը: ԱՊՀ երկրներում թերեւս ամենահայտնի փոփ խումբը` «Վիա Գրա»-ն, օրերս խայտառակ է եղել «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ: Ծրագրին մասնակցող խմբի անդամ Ալբինա Ջանաբաեւան որոշել է բեմ դուրս գալ գործընկերուհիների հետ, սակայն ժյուրիի անդամներին չի բավարարել ն...
Պոռնիկը: Սրճարանում: Երկուսով նստած են, Նամուսով աղջկա դիմաց դրված է նարնջի հյութ, Պոռնիկի դիմաց` սուրճ ու մոխրաման: Անցնող –դարձողը նայում է, հատկապես տղամարդիկ, մեկ մեկին, մեկ` մյուսին:
Նամուսով աղջիկը փորձում է կոնտակտի մեջ մտնել.
Նամուսով աղջիկ._Հ...






