Partly Cloudy
17 °C

Դժբախտ պատահարներ բանակում

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 15-ին,  ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Հրաչիկի Թադևոսյանը (ծնվ. 1988թ., Շենգավիթի ԶԿ) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնվ. 1992թ., Կենտրոնի ԶԿ):

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ պատահար գրանցվել է Ղարաբաղում: Ուրբաթ` հուլիսի 15-ին` ժամը 16.30-ի մոտակայքում, չպարզված հանգամանքներում զոհվել է N զորամասի զինծառայող, 1977թ. ծնված Անդրեյ Ալեքսեյի Հարությունյանը (ԼՂՀ Մարտունու ԶԿ):

Դեպքի մանրամասները ճշտվում են: