Partly Cloudy
17 °C

Սրանից ֆաշիզմի հոտ է փչում

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառույցը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, բուհերի եւ երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ  ստորագրահավաք է կազմակերպել «ընդդեմ աղանդների գործունեության»։ Ընդ որում՝ բանը հասել է նրան, որ նախաձեռնության կազմակերպիչները, հիմնականում բազեականների միջոցով, ստորագրահավաքն իրականացնում են բուհերում, այն դեպքում, երբ կրթական հաստատություններում կրոնական բնույթի քարոզչությունն օրենքով արգելված է, իսկ եթե այն դիտվի որպես խղճի ազատության դեմ ուղղված՝ քրեորեն դատապարտելի:

Ուսխորհուրդների միջոցով նրանք ուսանողներին ստիպում են ստորագրել այդ նախաձեռնության տակ: Նման դժգոհություններ ստացել ենք հատկապես Երեւանի պետական համալսարանից: Ընդ որում՝ այս նախաձեռնության կնքահայրը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանն է:

Սրանով իբր փորձում են ցույց տալ, որ իրենք Առաքելական եկեղեցու կողքին են, կոչ են անում իշխանություններին ու ժողովրդին սատարել եկեղեցուն՝ դիմագրավելու համար Եհովայի վկաների «հարձակումները»: Բացի Եհովայի վկաներից, այս ցուցակում է նաեւ Ավետարանական ընտանիքին պատկանող «Կյանքի խոսք» եկեղեցին:

«Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը եկեղեցին է կազմակերպել, եւ, փաստորեն, նաեւ կրթության նախարարի՝ Արմեն Աշոտյանի (նա հանդիսանում է նաեւ «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների հեղինակներից մեկը, ով քարոզի համար քրեական պատիժներ է ցանկանում սահմանել) համաձայնությունը կա, քանի որ թույլ է տրվում մտնել բուհեր: Ըստ էության այստեղ մենք տեսնում ենք նախարար, Արարատյան հայրապետական թեմ, որոնք ուղղակի կամպանիա են կազմակերպել Հայաստանի մյուս կրոնական կազմակերպությունների դեմ, որոնց ներկայացուցիչները նույնպես ՀՀ քաղաքացիներ են: Սա ես չափազանց վատ եմ գնահատում: Դրանով փորձում են ՀՀ քաղաքացիների մի մասին օրենքից դուրս հանել»,- մեզ հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի» նախագահ Ստեփան Դանիելյանը:

«Սա խտրականություն է եւ ոտնձգություն մարդու խղճի ազատության նկատմամբ, որն անձի ֆունդամենտալ ազատություններից է: Սրանից ֆաշիզմի հոտ է փչում, եւ ժամանակակից աշխարհում նման բան անթույլատրելի է: Դա ըստ էության ինկվիզիցիա է եւ ազգի պառակտման ամենավայրենի դրսեւորումներից մեկը: Կրոնական կազմակերպությունների նկատմամբ հալածանքները կբերեն նրան, որ շատերը պարզապես կհեռանան Հայաստանից»,- ստորագրահավաքի մասին կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ,  իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Եթե բուհերում նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գար որեւէ կրոնական կազմակերպություն, Հայ առաքելական եկեղեցին մեծ աղմուկ կբարձրացներ եւ հերթական անգամ կարձանագրեր, որ «աղանդները» ճնշում են իրենց: Դանիելյանի խոսքով, նման կարգավիճակում են հայտնվել կրոնական կազմակերպությունները: Ճնշումները եւ խտրականությունը կրոնական կազմակերպությունների դեմ նկատվում են նաեւ մամուլի էջերից ու հեռուստաեթերից, իսկ սոցիալական կայքերում իսկական  հիստերիա է բարձրացել:

Այս կրոնական անհանդուրժողականության եւ թշնամանք տարածելու առիթով (ինչպես նաեւ ստորագրահավաքի) Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցությունը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, այս օրերին «Facebook» սոցցանցում ակտիվ քննարկումներ են գնում «Կյանքի խոսքը աղանդ չէ» էջում, որտեղ բազմաթիվ ակտիվիստներ, համակիրներ իրենց դրական մեկնաբանություններն են թողնում մակագրության տակ: Ինչը նույնպես Առաքելականի մոտ վրդովմունք է առաջացրել:

«Անհանդուրժողականություն տարածելու գործընթացին ակտիվ մասնակցում են հեռուստաընկերությունները, նաեւ Հանրայինը, որը հենց այդ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հարկերի հաշվին է ֆինանսավորվում: Սրանք, ինչպես նաեւ այդ ստորագրահավաքը, հակապետական գործողություններ են, եւ կազմակերպիչները՝ այդպիսի ռեպորտաժներ պատրաստող լրագրողները, եւ կրթության նախարարը, եւ բոլորիս հայտնի Նավասարդ Կճոյանը պետք է միանշանակ պատժվեն»,- հավելեց Ստեփան Դանիելյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու դեպքում հստակ պատիժներ է սահմանում: Իսկ նույն հոդվածի  երկրորդ մասի առաջին կետը սահմանում է, որ եթե վերը նշված արարքները կատարվում են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, ապա նախատեսվում է  ազատազրկում 3-6 տարի ժամկետով: Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Առաքելական եկեղեցու այս նախաձեռնությունները մի քանի նպատակ ունեն. մեկը հոգեւոր ոլորտը մոնոպոլիզացնելն է, ինչպես նաեւ այն, որ Առաքելական եկեղեցին չի կարողանում գտնել իր դերակատարությունը հասարակության կյանքում եւ դրանով փորձում է ցույց տալ, որ գոյություն ունի վտանգ՝ ի դեմս «աղանդների» (իրենց որակմամբ): «Սրանով եկեղեցին փորձում է հասարակական կարեւորություն ստանալ, քանի որ այլ դերակատարություն ինքը չի գտնում»,- նկատեց Դանիելյանը: Իսկ Իշխանյանի խոսքով, քանի որ «երկիրը թաղված է կոռուպցիայի եւ անօրինականության մեջ, այսպիսի չակերտավոր հայրենասիրական նախաձեռնություններով փորձում են քողարկել այդ ամենը եւ հասարակության ուշադրությունն ուղղել այլ բաների վրա»: Իրավապաշտպանի խոսքով, թեեւ Առաքելական եկեղեցին ցույց է տալիս, որ պայքարում է բոլոր կրոնական կազմակերպությունների դեմ, սակայն այդ քողարկված  պայքարն ուղղված է Ավետարանական եկեղեցու դեմ: Իշխանյանի կարծիքով՝ պատճառը ֆինանսականն է:

«Կնունք, ծնունդ եւ նման այլ արարողություններ կան Առաքելականում, որոնք ֆինանսական օժանդակություն են բերում եկեղեցուն, իսկ կրոնական կազմակերպություն գնացող քաղաքացիները դուրս են այդ ամենից»,- նշեց նա: Եթե երկրում Սահմանադրությունը համարվում է բարձրագույն օրենք, եւ այն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խղճի եւ կրոնի ազատության իրավունք, ապա դա պետք է հարգվի:

ՀԳ – Կրոնական կազմակերպությունների հարցերով պարբերաբար ուսումնասիրություններ եւ մոնիտորինգներ է իրականացնում նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որի արձագանքը, այս խնդրի հետ կապված, կներկայացնենք առաջիկայում:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (13)

  1. Ani

    Լիովին համաձայն եմ Աստղի հետ: Շատ պարզ օրինակ է բերել, բայց դրանով ամեն ինչ ասել է:

  2. Աստղ

    Ոչ Դանիելյանին եմ ճանաչում,ոչ Իշխանյանին,բայց հեղինակի հետ համաձայն եմ:Իմ կարծիքվ խնդիրը զուտ ֆինանսական է և կրկին կապ ունի ոլորտի մոնոպոլացման հետ:Աշխատում եմ,ինչքան հնարավոր է օբյեկտիվ նայել,բայց մի քանի բան չեն կարող վրիպել իմ աչքից.1.Ինչքանով հասցրել եմ ուսումնասիրել,ոչ մի Ավետարանական եկեղեցի չի հայտարարում,որ ինքն է միակ ճշմարիտ ուղին,միաժամանակ նշելով,որ կարևորը մարդու հոգու փրկությունն է,անկախ նրանից,թե որ եկեղեցին է հաճախում: 2Վերջերս մի քահանա ռադիոյով ելույթ էր ունենում և ասում էր, որ Կյանքի խոսքը ավելի վտանգավոր է քան մյուս կազմակերպությունները, քանի որ դավաբանական տարբերություններ գրեթե չկան և նրանք նույնպես դավանում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:Հիմա հետևություն`եթե չկան դավանաբանական տարբերություններ,ինչպես կարելի է այդ կազմակերպությանը աղանդ անվանել կամ որն է դրա վտանգավորությունը? Միտքս ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ մի օրինակ: Օրինակ` ես ուզում եմ դառնալ տնտեսագետ և պետք է ընտրեմ, թե որ բուհում եմ ցանկանում սովորել` ԵՊՀ, ՀՊՏՀ, Ճարտարագիտականը և այլն: Հիմա ինչքանով է ճիշտ, որ ՀՊՏՀ-ն ասի. “Չէ, մենակ ես եմ ճիշտ տնտեսագետներ տալիս, իսկ մնացածը ինքնակոչիկներ են”: Իհարկե ճիշտ չէ, չէ որ վերջնական “ճիշտ տնտեսագետը” կերևա արդյունքից:
    Զուգահեռ անցկացնեմ: Մարդը ցանկանում է դառնալ քրիստոնյա, հավատալ Աստծուն, ինչ կարևոր է, թե նա որ շենքում կաղոթի Աստծուն, կամ կծառայի, չէ որ կարևորը հավատքն է, հոգու փրկությունը, կարճ ասած` արդյունքը:

  3. kristina

    sireliners hogevory qnnarkelu hamar harkavor e hashvi arnel ayn karciqy wory talise Astvacashuncy. isk ayntex parz asvum e vor ete kaskacum enq voreve mekin ptuxneric pordzenq 4ana4el ayn.linelov hwgeban bazmics usumnasirel em tarber ekexeciner.hargeliners mec er zarmanqs erb shateri koxmic ayspes kwcvac axand handisacox ,,avetaranakan sharji,, ekexecineri andamneri mot granceci astvacapashtutyan , astvacavaxutyan u baroyakan arjekneri pahpanman amenabardzr makardaky.hargeliners isk sa xosum e lurj qristoneutyan masin ev arhamarhel ayspisi ekexecineri katarac ashxatanqy ev axand anvanel nranc karcum em mec hancagorcutyun e. mer ekexecin aysor isakanum shat baneri veraberyal e lrum, toxnelov karevor2 payqarum e nuyn Astcun guce 2st irenc poqr in4 ayl kerp pastoxmardkanc dem . sireliners mer kanayq u axjiknery aysor marmnava4arutyamb en zbaxvum turqiayum, isk jamanakin henc nuyn andzanc naxniner@ zohvel en turqi jataxanic 4uranalov irenc havat@ , in4u jamanakin guce ev hasarak gyuxacineri mej aveli mec srbutyun e exel kan ajsor qaxakakirt qaxakacineri srtum. sireliArakelakan ekexeci ko4 em anum kez toxnel sretd barkutyuny u payqarel lurj problemneri dem, hangist toxelov ayl kristonyanerin voronq hetagayum guce kezanic aveli ardar gtnven Astcu arajin…

  4. Ani

    Հակառակը, ես կասեի լավ էլ օբյեկտիվ է: Վերջապես հնարավոր է կարդալ մի երկրորդ կարծիք: Ոի ես կարծում եմ, որ այսպիսի նյութեր պետք է հաճախակի գրվեն, որ բացի միակողմանի՝ Առաքելականի պատվերով գրված նյութերից, այլ բան էլ կարողանան կարդան ու չհավատան որոշ կրոնական կազմակերպությունների մասին Առաքելականի տարածած կեղծ, ստահոդ տեղեկություններին:

    • Garegin Mkhitaryan

      Առաջին հերթին օբևկտիվ հոդված նշանակում է ոչ թե երևույթի վերաբերյալ երկրորդ կարծիքի արտահայտում, այլ երևույթը մեկնաբանել տարբեր տեսանկյունից, միայն վարկաբեկել շի նշանակում լինել օբյեկտիվ: Ձեր նույն տրամաբանությամբ առաքելական եկեղեցինել է օբյեկտիվ բաներ ասում, քանի որ ասում է տրամագծորեն հակառակ բան քան աղանդները պաշպանողները: Նույնիսկ ձեր գրած մեկնաբանությունն է ոչ օբևկտիվ քանի որ պաշպանում է միայն մի կողմին, ի տարբերություն իմին, որը և քնադատում և պաշպանում է այս հարցի տարբեր ասպեկտներ: Այժ աշխարհը լեփ լեցուն է կեղծ առաքյալներով: Դրա պատճառն էլ այն մարդիկ են, որոնք կարեկցանքի կարիք ունեն և փնտրում մարդկանց, որոնք կնդունեն նրանց(այլ կերպ ասած թույլ մարդիկ): Սակայն ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ուղակի նման մարդկանց հաշվին էլ աշխատում են նման կառույցները: Դա ունի նաև իրա տնտեսական կողմը քանի որ եկեղեցիները շեն վճարում որոշակի հարկեր և ունեն որոշակի առավելություներ: Իվերջո հավատալ մարդիկ կարող են ամեն ինչի, կլինի դա աստված, այլմօլօրակային, տիեզերական ուժ, ամենատեսնող աչք և այլն և այլն, սակայն դա չպետք է ստրկացնի մարդկանց: Անձամբ ես հավատում եմ Աստծուն, սակայն չեմ գնում եկեղեցի վերը նշվածների պատճաառով:

  5. Garegin Mkhitaryan

    Առաջին հերթին սա ոչ ֆաշիզմ է, ոչ էլ դրա հոտ է գալի և առավել ևս փչում: Եթե իհարկե հեղինակը գիտի թե ինչ է ֆաշիզմը: Երկրորդը, եթե մենք ունենք որոշակի տեղեկություն հայոց պատմությունից և համաշխարհային պատմությունից կհիշենք, որ աղանդները եղել են և մնում են ազգի պառակտման և ներ պետական լարվածություների ստեղծման հիմնական պատճառ, և ի հավելումն այս ամենին ֆինանսավորվում են այն կառույցների կողմից որոնք ունեն ինչ ինչ շահեր և լարվածուչյունը նրանց ձեռնտու է: Երրորդը` կրոնը ստեղծվել է կառավարելու մարդկանց, բնութագրելու անհասկանալի երևույթները: Հետևաբար հաշվի առնելով այս ամենը գերադասելի է, քշացնել կրոնական տարբեր կառույցների քանակը և թույլ չտալ նրանց շատացումը և հեղինակության բարձրացումը: Իսկ հոդվածը կարծում եմ ուղղված է միայն հայ առաքելական եկեղեցուն դեմ և լիովին ոչ օբևկտիվ է, քանի որ դիտարկում է հարցի միայն մի կողմը, մի տեսակետ: