Partly Cloudy
17 °C

«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հեռուստաբանավեճ կլինի Լոս Անջելեսում

| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հետաքննող լրագրող եւ իրավապաշտպան Արա Խ. Մանուկյանի հեղինակած «Անե՞լ նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը (hraparak.am-ում հրապարակվել է երեք մասով, «Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին» վերնագրով) շուտովկ դառնա Լոս Անջելեսում ուղիղ եթերով հեռարձակվելիք հեռուստաբանավեճի առարկա: Այս մասին մեզ հայտնում են «Շահան Նաթալի» հիմնադրամից:

Ըստ նախնական պայմնավորվածության՝ բանավեճին մասնակցելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը եւ վերոնշյալ ուղեցույցի հեղինակ Արա Խ. Մանուկյանը:

Արա Վարդանյանը հերքել է ուղեցույցի բովանդակությունը՝ ասելով, որ հոդվածում ներկայացված բոլոր փաստերը բամբասանքներ են եւ, ավելին, «մեր կազմակերպության հետ ընդհանուրոչինչ չունեն»: 2011 թ. մարտի 2-ին նա արել է հետեւյալ հայտարարությունը. «Ե՛վ ես, եւ՛ Սարգիս Քոթանջյանը պատրաստ ենք ցանկացած պահի նստել Ձեզ հետ եւ զրուցել այս ամենի մասին որեւէ հայկական հեռուստատեսության ուղիղ եթերում: Եկեք տեսնենք, թե ինչն է ճիշտ եւ ինչը՝ սխալ»:

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել» ուղեցույցն ամենաթարմ եւ համապարփակ ուսումնասիրությունն է, որը հարցականի տակ է դնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության արդյունավետությունը:

Comments are closed.