Անցյալ շաբաթ տեղի էր ունեցել մի ասուլիս, որին մասնակցել են տարբեր սերունդներ ներկայացնող երգահաններ Վահրամ Պետրոսյանը եւ Սասուն Պասկեւիչյանը: Մասնավորապես երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանի կողմից արտահայտված որոշ մտքեր բուռն քննարկումների թեմա են դարձել բլոգերում եւ սոցիալական ցանցերում: Մենք այս կապակցությամբ նաեւ բաց նամակ ենք ստացել Հայազն Երիտասարդների Միաբանությունից` ուղղված Ազգային Անվտանգության ծառայությանը: Մենք տպագրում ենք նամակը, սակայն փոքրիկ խմբագրումներով. հավատարիմ մնալով խոսքի ազատության սկզբունքին` այնուամենայնիվ կոչ ենք անում մեր նամակագիրներին` խուսափել վիրավորական մակդիրների կիրաոումից:
«Փետրվարի 10-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Վահրամ Պետրոսյանը, ով իրեն կոմպոզիտոր է հորջորջում, մեծ Հայ, աշխարհահռչակ երգահան Սասուն Պասկևիչյանի հետ տված ասուլիսում հանդես է եկել ակնհայտ պռոադրբեջանական քարոզչությամբ` քանիցս բարձրացնելով թշնամական ադրբեջանի չեղած մշակույթի արժեքը, ստորադասելով ազգային ցանկացած արժեք:
Ներկայացնում ենք բառացի մեջբերումներ ասուլիսից. «Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ», «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, և իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, ով չսիրի ադրբեջանական երաժշտություն: Նշանակում է, որ նրանց էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն»:
Այսպիսի մտքեր է արտահայտում մի ազգի ներկայացուցիչ, ում ազգը ադրբեջան կոչվող պետության ձևավորումից մինչ օրս անդադար կոնֆլիկտների մեջ է ներքաշվում հենց ադրբեջանի կողմից, մի ազգի ներկայաչուցիչ,որը գազանաբար մորթվեց Սումգայիթում, Բաքվում… Ցավալին այն է,որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին: Համոզված ենք, որ այսպիսիք կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռահասների հոգեբանության վրա, և պահանջում ենք ձեռնարկել միջոցներ ազգի այսպիսի քերուկների դեմ:
Հայազն Երիտասարդների Միաբանություն»
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







երաժշտությունը ազգություն չունի