Partly Cloudy
17 °C

Սիրուշոն գուցե արդեն գի՞րք էլ գրի

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«Արմենիա» հեռուստաընկերության երեկոյան եթերում արդեն մի քանի օր շարունակ Սիրուշոյի մասին փաստավավերագրական բազմասերիանոց ֆիլմ է ցուցադրվում: Սկզբունքորեն զերծ մնալով գնահատականներից ու մեր տեսակետն արտահայտելուց, որոշեցինք զանգահարել ու ֆիլմի շուրջ զրուցել երգարվեստում արդեն իրենց կայուն տեղն ունեցող մի շարք երաժիշտների ու երգիչների հետ:

Ջիվան Գասպարյանի խոսքով՝ ոչ բոլորը կարող են ժողովրդական, աշուղական երգն այդպես գեղեցիկ, ճաշակով կատարել, ինչպես Սիրուշոն. «Իբրեւ երգչուհի՝ ես հավանում եմ Սիրուշոյին, շատ տաղանդավոր աղջիկ է ու դեռ ճանապարհ ունի գնալու: Նայում եմ ֆիլմը ու կուզեի, որ իրեն նվագակցող երաժիշտներն ավելի ճաշակով նվագեին: Ի՞նչ կա որ, կարելի է իր տարիքից էլ շուտ ֆիլմ նկարել»:

«Գուցե արդեն գի՞րք էլ գրի… կարծում եմ՝ դեռ շատ շուտ է ֆիլմի մասին մտածել,- մեզ հետ զրույցում նշեց Շուշան Պետրոսյանը:- Ես միշտ ծիծաղում եմ, երբ ամերիկյան շոու-բիզնեսի մեջ մեկ-երկու հիթ ունեցող երգիչներն արդեն գիրք են գրում իրենց կյանքի մասին:

Դա ընդամենը ծիծաղելի է: Ես սարսափելի օբյեկտիվ մարդ եմ եւ չեմ կարող հարցին տարբեր կողմերից չմոտենալ, երբ Ֆաինա Ռանեւսկայայի գիրքն եմ կարդում, ես դա հասկանում եմ՝ հսկայական անցած ճանապարհ: Ի՞նչ ճանապարհ է անցել նա, միայն «Եվրատեսի՞լը», եթե դա է ֆիլմի հիմքում, ապա ես երբեք այդ մրցույթին լուրջ չեմ վերաբերվել: Շատ սիրում եմ նրա «Շերամ» ալբոմը, շատ ճաշակով ալբոմ է, ուրախ եմ, որ այդ քայլն արեց, բայց դա ֆիլմի հետ կապ չունի: Եթե ես ունենայի Սիրուշոյի նման շնորհքով երեխա, ես թույլ չէի տա նրան այդ քայլն անել, մինչեւ վաստակեր այդ իրավունքը»:

Շուշան Պետրոսյանը նշեց, որ այս օրերին մեր ուշադրության կենտրոնում ավելի շատ պետք է լինի Էմմին, ում պետք է սատար կանգնենք, որ առանց լարվածության մեկնի Գերմանիա ու ներկայացնի Հայաստանն այդ մրցույթում. «Եղել եմ Էմմիի մենահամերգի 2-րդ օրը եւ ուղղակի հիացած էի, կարծում եմ՝ ինքը նվագախմբից շատ ավելի ուժեղ էր: Դեռ նրա առաջին մենահամերգից հետո Նադյային ասեցի՝ հանգիստ թող այդ աղջկան, արտիստը պետք է թրծվի, ու կարծում եմ՝ Էմմիի հաջող մենահամերգի գրավականն այն էր, որ մի տարի մամայից հեռու էր:

Ֆիլմի առումով, իհարկե, նույնը նաեւ Էմմիի մասին կասեմ, ո՞նց կարելի է, շուտ է դեռ: Թող Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ նկարեն, ով շատ մարդկանց կյանքեր է փրկել ու միշտ մնացել է ստվերում»: Ֆորշն էլ, չնայած տեղյակ չէր ֆիլմից ու եթերով էլ չէր նայել, այնուամենայնիվ այս կերպ պատասխանեց. «Ես հայկական հեռուստաալիքներ չեմ նայում, Սիրուշոն իմ լավ ընկերների երեխան է, բայց կարծում եմ՝ շուտ է ֆիլմի համար»:

ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանն էլ նշեց, որ այստեղ ոչ թե շուտի կամ ուշի խնդիր է, այլ հնարավորության. «Ինքը հնարավորություն ունի՝ նկարում է, ես չունեմ հնարավորություն՝ չեմ նկարում: Շնորհալի երգչուհի է եւ ծնվել է շատ լավ մարդկանց ընտանիքում»:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (43)

  1. Arman

    Ես Սիրոշոյին կայացած երգչուհիմ չեմ համարում, հատկապես ուզում եմ շեշտեմ որ նա ունի շատ ցածր ձայնային տվյալներ, հատկապես որ իր խիստ ցածր տոնայնություն և դիապազոն ունեցղ ձայնով երգում է Շերամ, որը իսկապես ծիծաղելի է:Իսկ այս ֆիլմը ըստ ինձ Սիրուշոյի կարիերայի գերեզմաններ:Նման մեծամտություն, խայտառակ ուրճացված մեկնաբանություններ և հրապարակումներ ես նրանից չեի սպասում, չնայաց չեմ թաքցնի որ միշտել անտարբեր եմ եղել նրա նկատմամբ որպես երգչուհի:
    Օֆելըա Համբարձումյան, Գոհար Գասպարյան, Արաքսի Գյոլզադյան, աըս մեծությունները, որոնք համարվում են հայ երգի լեգենդներ նույնիսկ 20 րոպե տեվողությամբ ֆիլմ չունեն իրենց մասին, իսկ այս փոքրիկ աղչնակը, որը նույնիսկ նորմալ ձայնային տվյալներ չունի բազմասերիանոց սերիալ են նկարում իր մասին: Ամոտ է համեստ եղիր:

  2. MArtha

    Լավ ելի, կնեռեք, ովա ասում, որ Էմին համեստ է, բարի: Ձեզնից գոնե մեկը նայել է Դար21-ի «Դարի Գիշեր» հաղորդումը, որտեղ հյուրը ձեր սիռելի Էմմին էր. Ինչքան մեծամտորեն էր խոսում, ոնց էր ուզում իրեն արդարացներ էն հարցում, որ ինքը ինքնասիրություն չունի, որ ինչպես ինքն է ասում «տաքացած վիճակում է ասել, որ Եվրատեսիլին էլ երբեք չի մասնակցի, ու մեկնել է Ամն` հանգստանալու»: Իսկ ձեզնից ո՞վ է երբևէ լսել, թե ինչպես է Սիրուշուն գովում ինքն իրեն: Երկար տարիների ընթացքում սա առաջին անգամնա, երբ Սիրուշոյի մասին խոսում են այսքան երկար: Համաձայն եմ, Հաղորդումը գուցե մի քիչ ձգձգված է, կարող էր լնել ասենք 3-5 հաղորդում ոչ թե 10: Հերիք է համեմատեք Սիրուշոյին Էմմիի հետ: Հերիք է նախանձեք: Գոնե Էմմիի երաժծտական տվյալների մասին չպետք է խոսել, չեմ հասկանում Շ. Պետրոսյանը չի հասկանու, որ կենդանի երգե չի կարողանում Էմմին. ՀԱմեմատելու ոչ մի եզր ես չեմ տեսնում. Իսկ Էմմիին ուղղակի հաջողություն Եվրատեսիլում, որովհետեև վերջիվերջո մեր պատիվնա, հույ ունենանք ամեն ինչ լավ կլինի.

    • Araks

      Շատ եմ խնդրում բացեք ձեր աչքերը:Էմմին պտի շատ պանիր ու հաց ուտի որ գոնե մի քիչ հասնի ՍԻՐՈԻՇՈԻՆ:Ես շատ եմ հավանում մեր Սիրուշոին:Նա գիտի թե ինչ է ուզում:Նրա ամեն մի գործը շաաաաատ որակով:Եվ հետո լավ մարու հետևից միշտ էլ խոսում են ու կխոսան:Մեկա նախանձը մնում ա նախանձ:Սիրելի հայեր զինվեք համբերությամբ մեզ սպասվում է շաաաատ մեծ խայտառակություն,ի նկատի ունեմ մայիսին անցկացվող Եվրատեսիլի մրցույթը:

  3. Hasmik

    Bravo Թովմաս Պողոսյան!!!!! Duq el hnaravorutyun uneceq, duq el film nkareq!!! :D

  4. Անի

    Ճիշտն ասած էդքանը հասկացել եմ, որ կռիվը Նադյուլիկի ու Սյուզիկի միջեւ է, ինձ զարմացնում է հասարակության թամաշան ու շախը :)
    Իսկ Գայանե Հովհաննիսյանն էլ մի պտուղ չի, վերջերս ինչքան նորաթուխ “աստղիկներ” կան,/հարուստ/, դրամներ էր շորթել, բերել էր Բեյրութ,իսկ համերգի անունն էր ” Երգում է յոթանասունականների Երեւանը”,իսկ երգիչ երգչուհիները քսան տարեկան էին:)))))հետո պարզվեց որ միայն Սոնիայից հինգ հազար էր մեղմ ասենք գանձել:))))

  5. Անի

    Եմ եմ գյուղացի, բայց էս կոմենտ գրողները “փայլում” են իրենց գավառամտությամբ: սիրելիներս ինչու Սիրուշո ու Էմմի: Արդյոք իրանք սեւն ու սպիտակն ե՞ն , հականիշներ ե՞ն: Ուրիշ երգիչների հետ ինչու չեք համեմատում, այլ հենց էդ երկուսին իրար հետ:փոխանակ խոսեք Սիրուշոյի երգարվեստի մասին, Սիրուշոյին կպնելու համար ասում եք ” Էմմին ավելի լավ է երգում” Նույնիսկ Շուշան Պետրոսյանը “փայլեց այս դեպքում: Իսկ ես օրինակ Սիրուշոյի երգով եմ ցնցված, Նոր Տարի, ուր երգը սկսում է հետեւյալ բառերով ” Շատպեք դռները մեր փակվում են”, ինձ զարմացրեց, որ նոր տարուն դռները փակում են, էն էլ հայերը, կարծեմ մենք հյորւընկալ ենք ,իսկ նոր տարում աշխարոհի բոլորն մարդիկ դռները բացում են: Ինչեւէ, էս օրինակը բերեցի, որ հասկանաք քննադատում են կոնկրետ երգչի ստեղծագործությունները, ոչ թե համեմատության մեջ են դնում մեկ ուրշ երգչի հետ, համեմատությունը վերջին մասում պիտի լինի:

    • ANTI

      ani jan stex nadyayi u syuzii krivn a u nadyan krelu a vortev ink@ aveli boevoy a chnayac en myusn el karox a mejkic xpi.voobshem gor vardanyan@ kara mi hat taza boevik kino nkari – scenar@ naxd ka.
      ev mek el amenakarevor@ – konstantin orbelyani nvagaxmbic miayn mi ERGCHUHI e mnacel ev da GAYANE HOVHANNISYANN e.shat apri ink@.isk mnacac@ miayn butaforianer en.