Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից եւ մեր քաղաքի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կողմից կատարվող եւ ղեկավարվող ոտնձգություններից մտահոգ մի խումբ քաղաքացիներ: Մխիթար Զաքարյանը 2 տարուց ավելի աշխատում է որպես քաղաքապետ: Մինչ քաղաքապետը աշխատել է հարկային եւ մաքսային մարմիններում: Մխիթարի անօրինական գործողությունները սկսվել է իննսունական թվականներից, երբ նա իր եղբոր հետ մի խումբ տղաներ հավաքագրելով՝ հարձակվում էր անմեղ մարդկանց վրա, ծեծում էր եւ մնում անպատիժ:
Նրա բացահայտ անկարգությունները սկսվեցին, երբ նա իր ընկերոջ միջոցով (մաքսային կոմիտեի բարձրաստիճան աշխատող ոմն Երիցյանի) տեղավորվեց աշխատանքի Մեղրու մաքսակետում՝ որպես կոնտրաբանդայի տեսուչ: Այդ ժամանակվանից նա հանրապետություն ներկրվող թանկարժեք ապրանքները անօրինական ձեւով չէր ձեւակերպում եւ տարբեր մեքենաներով տեղափոխում էր Երևան՝ դրա դիմաց ստանալով խոշոր գումարներ: Այդ ամենի մասին տեղյակ էր մաքսակետի ցանկացած աշխատող, ինչպես նաեւ Մեղրու անվտանգության ծառայության աշխատողները:
Կամաց-կամաց Մխիթար Զաքարյանը սկսեց ներմուծում եւ արտահանում անող գործարարներին աշխատանքի բերումով վախեցնել, տարբեր խախտումների համար ճնշել, եւ արդյունքում նշված գործարարներից ոմանք, շառից-փորձանքից հեռու մնալու համար, որպես իրենց ներկայացուցիչներ կամ աշխատողներ՝ վերցրեցին քաղաքապետի ընկերներին եւ բարեկամներին: Այն, ինչ տիրում է Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում եւ Մեղրու մաքսակետում 5-6 տարիների ընթացքում, բացարձակ հանցագործություններ են, եւ դրանց հեղինակն ու հովանավորը Ագարակի այժմյան քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է: Ինչ է կատարվում Ագարակ քաղաքում:
Վախի եւ սարսափի մթնոլորտ, օրեցօր աճող թմրամոլների քանակ, իր կողմից ղեկավարվող բանդայի բարգավաճում: Ագարակում ամենամոլի թմրամոլը քաղաքապետի եղբայր Մհեր Զաքարյանն է, որն ամեն օր, օրը մի քանի անգամ քաղաքի կենտրոնում իր թմրամոլ ընկերների հետ ծխում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված թմրանյութ, ու այդ ամենի մասին գիտեն եւ իրավապահ մարմինները, եւ ագարակցիները: Թմրամոլ է նաեւ Ագարակի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը, թմրանյութ օգտագործող եւ վաճառող է նաեւ քաղաքապետի հարազատ հորաքրոջ որդին:
Քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մի քանի միլիոն ամերիկյան դոլարների հասնող կարողություն ունի: Երեւան քաղաքում երկու բնակարան, մեկ հասարակական տարածք, Ագարակ քաղաքում մի քանի տարբեր օբյեկտներ եւ տարածքներ ունի իր ընտանիքի տարբեր անդամների անուններով: Փաստ է, որ մանր-մունր բիզնես անելով եւ քաղծառայող աշխատելով՝ ահռելի գումարներ չես կարող աշխատել: Մխիթար Զաքարյանը վերը նշված գումարները վաստակել է թմրանյութ ներմուծելով Հայաստան: Անօրինական եւ հանցագործ ճանապարհով աշխատելով ահռելի գումարներ՝ Մխիթար Զաքարյանը ֆինանսավորում եւ հովանավորում է իր կողմից ստեղծած մի հանցավոր խումբ, որի անդամները մի քանի անգամ դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար:
Այժմ էլ Մխիթար Զաքարյանը շարունակում է անուղղակի ձեւով միջամտել Մեղրու մաքսակետի աշխատանքներին: Տեսնել է պետք, թե ինչպես են Մեղրու մաքսակետի պետ Սամվել Հայրապետյանը եւ զննման բաժնի պետ Արսեն Գալստյանը կատարում քաղաքապետի եւ իր շրջապատի բոլոր հրամաններն ու հրահանգները: Մենք ամեն օր ականատես ենք լինում վերը նշված բոլոր գործողություններին: Անցած տարի քաղաքապետի հորաքրոջ թոռը անօրինական զենքով կրակեց մի քաղաքացու վրա եւ մնաց անպատիժ: Այժմ կալանավայրում է քաղաքապետի հարազատ հորեղբոր տղան՝ անօրինական ներմուծումներ անելու եւ հարկերից խուսափելու համար:
Մեղրու մաքսակետում ամեն օր անօրինական գործողություններ են անում նրա ընկերներ Բաբկեն եւ Արմեն Գասպարյանները: Քաղաքապետի ընկեր Բաբկեն Գասպարյանը մաքսակետի պետի եւ զննման բաժնի պետի կողմից արտոնություններ ստացած մի անձնավորություն է, որն ամեն օր կատարում է օրենքով արգելված գործողություններ, ներմուծում ամեն ինչ եւ չի մուծում ոչ մի դրամ մաքսավճար, այսինքն՝ զբաղվում է մաքսանենգությամբ: Բաբկեն Գասպարյանը զբաղվում է Իրանից Հայաստան ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների տեղափոխմամբ եւ այդ ավտոմեքենաներով բերում է վերը նշված մաքսանենգ ապրանքները (ծխախոտ, թմրանյութ, նավթամթերք):
Քաղաքապետի շրջապատից է նաեւ մի քանի անգամ ազատազրկված «Աբբաս» անունով քրեական հանցագործ, որի միջոցով Մխիթար Զաքարյանը երիտասարդներին ահաբեկում եւ հնազանդեցնում է իրեն: Վերջերս քաղաքապետի կողմից ղեկավարվող բանդայի անդամները նորից հերթական ծեծուջարդ էին կազմակերպել Ագարակ քաղաքում: Ագարակում մեծամասնությունը համոզված է, որ այս անգամ էլ քաղաքապետըեւ նրա բանդայի անդամներն անպատիժ կմնան: Վերջին երկու տարիներին նրանց կողմից ծեծի են ենթարկվել տարբեր ընտանիքների անդամներ, եւ ոչ մեկր քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Մեծարգո պարոն նախագահ, վերջերս մարդ ծեծելու համար պատժեցիք Երեւանի քաղաքապետին: Թվում էր, թե ՀՀ պաշտոնատար անձինք պետք է զգուշանային իրենց կատարած գործողությունների մեջ, բայց առայժմ տիրում է նախկին անպատժելիության մթնոլորտը: Ագարակի քաղաքապետը լկտիաբար հայտարարում է , թե ինքը պրոբլեմ չունի հանրապետությունում, եւ այն հաստատեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր վերջին ծեծուջարդի հետ կապված՝ թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Դիմում ենք Ձեզ՝ հույսով, որ Դուք կհանձնարարեք իրավապահ եւ պատկան մարմիններին պատասխանատվության ենթարկել քաղաքապետին եւ իր բանադայի անդամներին: Մենք այս նամակն ուղարկում ենք Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք այն կտպագրեք, մենք չենք կարող Ձեզ տրամադրել մեր հեռախոսահամարները, քանզի վախենում ենք քաղաքապետից եւ նրա բանդայի հետապնդումից, ինֆորմացիան հավաստի է, ցանկության դեպքում կարող եք հետաքննել Դուք: Կանխավ շնորհակալություն:
Համլետ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







AMOT AYS ANHETETUTYUN@ GROXIN!!! INCHPES KARELI E NMAN ASTCHANI STER GREL NMAN ARDAR U AMBASIR MARDKANC HASCEIN! BABKENI NMAN MARD DAR@ MEK E CNVUM. NA UXXAKI ARDARUTYAN TIPAR E!!! ISK MXITAR@ QAXAQAPET@ MINCHEV VERJERS APARIKOV GNVAC MEQENA ER VARUM!!! ES EREVANIC EM U SHAT EM SHPVEL VER@ NSHVAC TXANERI HET! NRANQ ANGAM CXAXOT CHEN CXUM EL UR MNAC TMRANYUT OGTAGORCEN! AMOT SHAT AMOT VOR NMAN ANHETET NAMAK E GRVEL INCH VOR MEKI KOXMIC!!!
Առանց մեկնաբանությունների էլ պարզ է, որ գրածը մեղմ ասած անհեթեթություն է: Մեր քաղաքապետին և նրա ընկերներին բոլորը ՀԱՐԳՈՒՄ ԵՆ: Նրանք բարոյապես մաքուր, առողջ ապրելակերպով ապրող մարդիկ են:Իսկ Բաբկեն Գասպարյանը մեր ժամանակներում եզակի արդար աշխատող անձ է, որի անունով երդվում են ինչպես մեր մոտ, այնպես ել Իրանում, Վրաստանում նրա հետ աշխատող և երբևիցէ նրա հետ շփված ցանկացած մարդ: Գրել եք գրելու համար, կարդում ենք կարդալու համար, բայց ճիշտը մեկն է ու մերն է:
Մի ասացվածք կա.ՙ՞Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է խակ է՞
Չի կարելի նման ստորությունների գնալ քաղաքապետին վարկաբեկելու համար։
Ագարակում այսքան տարիներ այսքան գործ չի արվել ոչ մի քաղաքապետի կողմից,այդ կարող է վկայել Ագարակի յուրաքանչյուր քաղաքացի։Երկու տարի է, ինչ Հայաստանի այս հեռավոր անկյունում նոր կյանք է սկսվել` ի շնորհիվ Մխիթար Զաքարյանի։
Չի կարելի, մի բուռ հայ ենք….Մարդկանց անունի հետ խաղալը, դա ամենամեծ անբարոյականություն է։
menq sirum enq mer qaxaq@ u mer qaxaqapetin. hodvaci hexinak du qani dzayn eir havaqel? 7?
Հարգելի Սոս, նույն ինքը` Վարդան, Բոբի, Արմեն… Որպես ադմինիստրացիա ցանկանում ենք տեղեկացնել, որ միեւնույն IP-ից եկած եւ նորություն չպարունակող, ավելին` պարզապես հայհոյանքներ պարունակող մեկնաբանությունները չեն հաստատվելու: Ձեզ հնարավորություն է տրված արտահայտվելու, օգտագործեք այդ հնարավորությունը պատշաճորեն եւ միք վերածի մեր կայքն աղբանոցի: Շնորհակալություն փոխըմբռնման համար:
PATASXANATVUTYAN ENTARKEL ANANUN GROXIN