Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ու բանաստեղծ Կարեն Անտաշյանի ասուլիսի մասին երեկ տեղեկացա «Ֆեյսբուքում»՝ ինձ ուղարկված «Գրանիշ» գրական ակումբի հաղորդագրությունից: Ի հավաստումն այս փաստի, Արքմենիկ Նիկողոսյանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ 2010թ.-ն առանձնացավ նրանով, որ գրական դաշտն ընդլայնվեց ինտերնետ տիրույթում. «Վերջին 3 տարիների լճացումից հետո գրական կյանքը արթնացման նշաններ է ցույց տալիս: 2010թ.-ի ամենակարեւոր խնդիրներից մեկը գրող-ընթերցող կապի սերտացումն էր, որ տեղի ունեցավ շնորհիվ ինտերնետի, Կարեն Անտաշյանի ու մի խումբ նախաձեռնողների կողմից ստեղծված «Գրանիշ» գրական ակումբի»:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանն էլ նշեց, որ 2010-ը որակապես նոր փուլի սկիզբ դարձավ. հայրենական հեռուստաալիքների անտարբերության ֆոնին ինտերնետն ու սոցիալական ցանցերը բում արձանագրեցին: Բայց, այնուամենայնիվ, իրականության մեջ գրականությունը ԶԼՄ-ներով լուսաբանման խնդիր ունի: Ու եթե ինտերնետ, տպագիր մամուլն ու ռադիոն հետաքրքրություն են ցուցաբերում գրականության հանդեպ, ակտիվ շփվում գրողների հետ, ապա հեռուստաընկերությունների կողմից դեռ զրո ուշադրություն է գրանցվում:
«Եթե իրենց թվում է, որ գրականությունը գովազդ չբերող ապրանք է, սխալվում են, որովհետեւ ինտերնետի օրինակով համոզվեցինք, որ ճիշտ քարոզչության դեպքում հետաքրքրություն առաջանում է: Ժամանակակից հայ գրականությանը պակասող ամենամեծ բանը լրագրողների եւ ԶԼՄ-ների ուշադրությունն է: Մինչեւ ԶԼՄ-ները չսկսեն սիրել գրականությունը, այդ գրական շարժումը չի ծավալվելու»,- նշեց Կարեն Անտաշյանը: Իսկ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ մամուլում գրական աղմուկների մեծ մասը սարքովի է, որովհետեւ շատ մարդիկ ԶԼՄ-ներում կապերի շնորհիվ իրենց շուրջ աղմուկ են սարքում:
«Երբեմն 2-րդական, 3-րդական հեղինակներն ավելի մեծ ուշադրության են արժանանում: Տարվա ընթացքում շատ լավ գրքեր լույս տեսան, որոնցից էին Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես»-ը, Վրեժ Իսրայելյանի «Տոնապետը», բայց այդ գրքերի մեծ մասը տարածվում է գրական նեղ շրջանակում»,- նշեց գրականագետն ու փաստեց, որ այսօր մեր երկրում «մշակույթ» ասելով` հասկանում են շոու-բիզնեսը: Կարեն Անտաշյանի բնութագրմամբ՝ այսօր ունենք սերիալ նայելու ավանդույթ, բայց չունենք ընթերցանության ավանդույթ. «Մենք ուզում ենք նոր ընթերցող ստեղծել: Դրա համար մեր գրական արտադրանքը ձրի ինտերնետի միջոցով տարածելով՝ փորձում ենք ստեղծել այդ ընթերցողին»:
Իսկ այն, որ ընթերցողը պատրաստ չէ փող տալ գրքին, ըստ բանախոսների, ուռճացված է ու սուտ, լավ քարոզչության, տեղեկացվածության դեպքում ընթերցողը գնում է դեպի գիրքը: «Օրինակ Հովիկ Չարխչյանի գրքերը մեծ պահանջարկ ունեն, դա պայմանավորված է ոչ միայն նրա ընտրած փաստակենսագրական ժանրով, այլ նաեւ սյուժե կառուցելու, գրողական տաղանդի, լավ հայերենի եւ լավ գրականությունը լավ վաճառելու՝ փիառի կանոններին տիրապետելու հանգամանքով»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...






Կարենի սայթը ուղարգվեց մեր էլ. հասցեի վրա, սակայն մեր հիասթափությունը մեծ եղավ ոչ միայն մեկնաբանությունների ժարգոնային լեզվից – մենք կողմ չենք նման հայերենին – այլ նաև ժամանակակից մի շարք հեղինագների բանաստեղծություններից: Դե դասականները միշտ էլ լավն են, խոսք չկա: մենք մեկ ամիս հետո կբացենք գրական սայթ, բայց հոմ չենք կրկնի ուրիշների սխալները:Կտեսնեք տարբերությունները:
Բավականին հավակնոտ է և անտրամաբան երիտասարդ բանաստեղծի ասածը. “..Նոր ընթերցող ստեղծել”, նախ կարդալով ձեր բանաստեղծությունները, այնքան էլ մեզ չեք ներշնչում որպես գրականության մարդ, քանի որ խիստ սուբյեկտիվ եք,առավել ևս հիասթափեցնող են այն ցածրամակարդակ մեկնաբանությունները, որոնք դրվում են ձեր կայքի գրվածքների տակ: Պարզ է, թե ինչպիսի ընթերցողներ ունեք հիմնականում:Եթե կայքի ղեկավարն եք, ապա ինչու է դա այդպիսի մակարդակի: Եթե օտարազգի մի հայագետ մտնի և կարդա ձեր կայքի մեկնաբանությունները, պատկերացնում եք ինչ կարծիք կկազմի մեր հայ ստեղծագործողների և էլ չեմ ասում գրականագետ համարվող Արքմենիկի մասին: Ձեր արածը գնահատելի կլինի, եթե լինեք չեզոք: Թեև կան մի շարք շնորհալի ու տաղանդավոր անուններ այդտեղ:
Մենք կարդում ենք Խանջյանի խմբագրմամբ լույս տեսնող երիտասարդական թերթը, որտեղ մի քանի անուններ հետաքրքրություն են առաջացրել` Արամ Պաչյան, էլֆիք Զոհրաբյան, Աշոտ Գաբրիելյան, Ռուզաննա, Հայկ Համբարձումյան, Արմեն Ավանեսյան, թարգմանիչ Թոնդրակ ևայլք: Ինչ վերաբերում է Հ. Գրիգորյանի գրքին, ասենք, որ դա այնքան էլ արժեքավոր գիրք չէ, մանավանդ երբ տեղյակ չեք Ռազմիկ Դավոյանի,Ներսես Աթաբեկյանի, Հրանտ Թամրազյանի, Հակոբ Մովսեսի և այլ տաղանդավոր պոետների գրական նվաճումներին:Եթե Սերգեյ Սարինյանի կամ Դավիթ Գասպարյանի պես գրականագետները ժամանակի առումով չեն կարողանում անդրադառնալ արդի բոլոր գրողներին, դա դեռ չի նշանակում, որ ձեր չափազանց սուբյեկտիվ կարծիքը ճշմարիտ է:Շնորհակալություն: