Partly Cloudy
17 °C

Բժշկի մեղքով է մահացել նորածինը

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Սարիբեկյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 27-ին Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտին կից ծննդատանը (Հանրապետական հիվանդանոցում) 3 ժամ տեւած ծննդաբերությունից հետո մահացել էր 4 կիլոգրամ քաշով եւ 54 սմ հասակով նորածինը: Փոքրիկի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Համբարյանը պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել բժշկի մեղքով: Նորածնի մոր վստահեցմամբ՝ ամեն ինչ բարեհաջող կընթանար, եթե  ծնունդն ընդունող բժիշկ Դավիթ Աբովյանը կեսարյան հատում աներ եւ չթողներ, որ նա իր ուժերով ծննդաբերի, առավել եւս, որ կային կեսարյան հատման համար բոլոր ցուցումները:

Թեեւ Ծովինարը նախընտրել է կեսարյան հատումը, սակայն բժիշկը մինչեւ վերջ պնդել է իր ուժերով ունենալ: Ծովինարի վստահեցմամբ՝ բժիշկը այդ որոշումն է կայացրել առանց լուրջ հետազոտություն անցկացնելու: «Երբ բժիշկը հասկացավ, որ ինձ մոտ կլինիկական նեղ կոնքեր են, արդեն ուշ էր: Մինչդեռ նա նախապես պետք է հետազոտեր եւ հասկանար, որ նման մեծ պտուղ ունենալու պարագայում սեփական ուժերով ծննդաբերելը շատ վտանգավոր է:

Ինձ ծննդաբերության ժամկետ էին տվել մինչեւ նոյեմբերի 15-ը, բայց քանի որ ժամկետը լրացել էր, իսկ ես այդպես էլ ցավեր չունեի, դոպլեր հետազոտություն անցա, որպեսզի տեսնենք՝ պտղաջրերի եւ ընկերքի վիճակն ինչպես է: Պարզվեց՝ ամեն բան նորմալ է, եւ բժիշկս որոշեց, որ մեկ շաբաթ էլ սպասեմ ու եթե ցավեր չունենամ՝ արհեստական ցավեր կամ կեսարյան հատում արվի: Ես նրան ասել էի, որ կեսարյանն ավելի նախընտրելի է, հատկապես, որ պտղի քաշն իմանալուց հետո բժիշկն ասաց, որ ստիմուլյացիան հակացուցված է:

Սակայն, չգիտես ինչու, ծննդաբերելու օրը մինչեւ վերջ բժիշկ Աբովյանը պնդեց, որ իմ ուժերով ունենամ: Եվ այդ ամենն արվեց առանց որեւէ լուրջ զննություն կատարելու՝ արդյոք ես կարո՞ղ եմ այդքան մեծ պտուղ ծննդաբերել: Երբ ես նախածնարանում հրաժարվեցի, որ ինձ արհեստական ցավեր ներարկեն եւ բուժքրոջը հայտնեցի, որ բժիշկն ինքն է ասել, որ մեծ պտղի դեպքում ստիմուլյացիան անթույլատրելի է, բուժքույրը գնաց եւ կես ժամ հետո բավական բարկացած վերադարձավ՝ նշելով, որ իզուր էլ ինձ լսեց, եւ որ բժիշկն իրեն հանձնարարել է, որ ստիմուլյացիան միացնի:

Դե, քանի որ բժիշկն էր ասել, համաձայնեցի՝ մտածելով, որ ինքն ավելի լավ գիտի, սակայն, երբ արդեն բուն ծննդաբերության ժամանակ հասկացանք, որ կոնքերս նեղ են, եւ այդ ժամանակ էլ պնդեցի կեսարյան, նորից նա հրաժարվեց»,-դեպքից օրեր անց լրատվամիջոցներին պատմել էր նորածնի մայրը: Ծովինար Համբարյանը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրգործ, նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչը դեռ չի ավարտվել:

ԴԱՎԻԹ ԱԲՈՎՅԱՆԻՆ ԿՈՒՂԱՐԿԵՆ «ՖՐՈՆՏ»

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ կազմվել էր նորածնի մահվան պատճառների ուսումնասիրման հանձնաժողով, որը երեկ հրապարակել է եզրակացությունը: Նշենք, որ մինչ այս հանձնաժողովի ուսումնասիրությունը, նախարար Քուշկյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ  գործը բացահայտելու են ամբողջությամբ եւ պատժելու են մեղավորներին: Երեկ, երբ նորից հետաքրքրվեցինք գործի ընթացքով, ասաց. «Պետք  է կատարվեր կեսարյան հատում՝ համապատասխան ծննդկանի խնդրանքին, եւ պետք է ցուցաբերվեր ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունք:

Կլինի եզրակացությունը, գուցե լրացուցիչ ադմինիստրատիվ տույժեր կկիրառվեն՝ խիստ նկատողությունից մինչեւ աշխատանքից ազատել»: Նախարարի այս վստահեցումից ժամեր անց հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը, ըստ որի՝ «ծննդաբերությունը վարող բժշկի կողմից ծննդաբերի կեսարյան հատմամբ ծննդալուծելու համար պահանջը չի արժանացել պատշաճ ուշադրության ու անհիմն մերժվել է, չի ցուցաբերվել անհատական ճկուն մոտեցում ծննդաբերի նկատմամբ, հաշվի չի առնվել ծննդաբերի հոգեբանական սթրեսը, խիստ տրամադրվածությունն ու համառ պահանջը՝ ծննդալուծել կեսարյան հատմամբ»: Առայժմ սահմանափակվել են բժշկին հարկադիր պարապուրդի ուղարկելով՝ մինչեւ իրավապահների որոշումը:

ԱՆ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ նախարարը դիմել է հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին՝ խիստ նկատողություն հայտարարել ծնունդը վարող բժշկին: Իսկ խոստացված պատիժը սահմանափակվելու է ֆրոնտ ուղարկելով: Նրան առայժմ կուղարկեն Ալավերդու ծննդատանն աշխատելու, որտեղ կադրային խնդիր կա: Ասում են՝ սա ավելի լուրջ պատիժ է, քան աշխատանքից հեռացնելը:

ՀԳ – Նշենք, որ նորածնի ծնողները հանդիպել են Հարություն Քուշկյանին եւ բավարարված հեռացել: Հայրը՝ Ալբերտ Աբգարյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Եթե օբյեկտիվ լինեն, ուրեմն կարձանագրեն բժշկի սխալը, եւ քրեորեն պիտի պատժվի: Ես բազմաթիվ գինեկոլոգների հետ եմ խոսել, բոլոր ցուցումները եղել են, սակայն կեսարյան հատում չի եղել: Նախարարի հետ հանդիպել ենք, ասաց, որ արձանագրել են բժշկի սխալը, ու պիտի պատժվի: Օբյեկտիվության առումով լավ տպավորությամբ ենք հեռացել»:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (15)

  1. Nata

    Forumi masnakicnerin asem,vor erevi nkatel en,vor kan 2 tarber karciqnerov ananunner,dra hamar yes grum em im anun@,vorpeszi xarnashpot charajana.

  2. Naira

    …. cavum em vor nman depq e texi unecel! Arajin angam che vor nman depqi masin em lsum bajc vor hetaqnnutjun sksen, bjshkin patjen…sa arden voch sovorakan erevujt e mer irakanutyan mej. Knereq iharke harcis hamar, bajc ovqer en cnoxnery? Vortex en ashxatum?

    Handznajoxovi ezrakacutyuny karcum em bolorovin himnavorvac cher. Es pordzeci gtnel bjshkakan sxali masin konkret paster… bajc gta miajn mexadranq vor cnndkani pahanjy chi arjancel patshaj ushadrutyan! El inchi hamar en bjishknery ete hivandy inky piti teladri erb, vonc u inchpes anel!?

    Sireli cnoxner, es haskanum em dzer vishty, bajc angam ajs paragajum exeq ardar.

    • S

      Naira jan, mteq google.am ev tpeq Albert Abgaryan. Heto gteq Azaturyun radio.wmv video-WittySparks kayq’. Ir masin tesanyut ka, vortegh ev asvum e te ove na ev vortegh e ashxatum. Mi qani ropeanots tesanyut e. Ayd tesanyutits heto parz e darnum, te inchi ays depq’ aysqan aghmkot dardzav ev anhimn patjvets bjishk’. Asum em anhimn, vorovhetev hamozvats em bjishk Abovyani &isht gortsoghutyunneri mej, ev handznajoghovnel e arden gravor haytararel, vor pat&ar’ yeghel e nerargandayin infektsian. Tsavali e, baits past, bjishkn hima Alaverdium e, isk ir aytseluner’anorosh vi&akum-”odits kaxvats”.