Պարոն ոստիկանապետ, «Հրապարակ» թերթի հոկտեմբերի 3-ի համարի Ձեր հարցազրույցում ասել էիք, թե համասեռամոլներին տանում եք, մի քանի հազար տուգանում եւ բաց թողնում, բացի այդ՝ ֆիզիկական զզվանք եք զգում մեր՝ համասեռամոլներիս հանդեպ: Իհարկե, Դուք Ձեր նախասիրությունների մեջ ազատ եք, սակայն եթե Ձեր բառերի վրա հիմնվենք, ապա Դուք խոստովանում եք, որ ոտնահարում եք մարդու իրավունքները պետական մակարդակով:
Շատ ներողություն, ինչո՞ւ պետք է տուգանեք համասեռամոլներին, ինչի՞ համար, իրենց զգացմունքների՞, թե՞ նրա համար, որ որեւէ մեկի հետ հարաբերություն ունենալիս չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Այս դեպքում հարց. ինչո՞ւ չեք տուգանում Ներսիկ Նազարյանին: Ի դեպ, Դուք գիտե՞ք, թե որտեղից է Ն. Ն.-ին այդքան գումար:
Իսկ մենք գիտենք. դա գոյացել է սեռական փոքրամասնություններին տուգանելով: Բացի այդ, ամեն մեկիցս անձեռնմխելիության համար օրական պահանջում են 100 դոլար, եւ երբ դա չի հաջողվում կորզել, իրենք ուղարկում են 100 ՈՍ 02 համարներով «աքիլեսին», որն իմիջիայլոց իր իսկ կողմից, իր իսկ ջոկատով մեզ հետապնդելու ժամանակ նկարահանվել է տեսախցիկով, եւ շատ շուտով այն կհայտնվի «YouTube» կայքում՝ ի տես ամբողջ աշխարհի, թե ինչպես են պաշտպանվում ՀՀ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքները:
Դրանով մենք մեր խոսքը կուղղենք օտարերկրյա դեսպանատներին, որպեսզի իրենք եւս ուշադրություն դարձնեն այն բարբարոս տեսարանին, որը տեղի է ունենում իրենց աչքի առջեւ: Իսկ ընդհանրապես, պարոն Ալիկ Սարգսյան, եթե մ.թ.ա. 330 թվականին մեծն Ալեքսանդր Մակեդոնացու օրոք Դուք նմանատիպ ձեւով արտահայտվեիք համասեռամոլների մասին, մեզ թվում է՝ նա անմիջապես մեր հանդեպ Ձեր ֆիզիկական զզվանքը կվերածեր ֆիզիկական հաճույքի: Հատկապես մեզանից ֆիզիկական զզվանք զգացող բարձրաստիճաններին հիշեցնենք, որ մենք քաջատեղյակ ենք իրենց սեռական արկածների մասին: Եվ չի բացառվում, որ օրերից մի օր էլ մենք մեր վերաբերմունքը տեսահոլովակների ձեաչափով թողարկենք հասարակական հետաքրքրություն ներկայացնող կայքերով:
Մի խումբ
միասեռականներ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...







Alik Sargsyani qaylery guce ev govesti arghani chen, bayc gomikneri regulyar tpelun vaxuc er petq ancnel. U inchqan shat cec uten enqan es azgi ogutn a
Պարոն ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, ձեր պայքարն էմոների դեմ ապարդյուն է, քանի որ նրանք իրոք վտանգ չեն ներկայացնում: Դուք, կարծում եմ, խճճվել եք:
Մի բան պատմեմ. Թերթը, որտեղ աշխատում եմ երկար տարիներ, մի անգամ “դեմոկրատիա” բառի “դ” տառը տեխնիկական պատճառներով դուրս է մնացել տեքստից:
Հո Էմոները չեկան մեզ բռնելու… հետաքրքիր մարդիկ են է էս միլիցեքը :Դ