Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 28-ին իր բնակարանում մահացել է հայտնի արձակագիր, 81-ամյա Վարուժան Նալբանդյանը: Նրա դին նախօրեին հայտնաբերել են հարեւանները եւ դիմել ոստիկանություն: Վարուժան Նալբանդյանի դին երեկ գտնվում էր Երեւանի դիահերձարանում, որի տնօրինությունը հայտարարել էր, որ եթե տիրություն անող չլինի, ստիպված են լինելու իրենք կազմակերպել հուղարկավորությունը Սովետաշենի գերեզմանոցի անտեր մեռելների հատվածում:
Երեկ մենք զանգահարեցինք ՀՀ գրողների միության նախագահին՝ հարցնելու, թե ինչ են անում անվանի գրողի հուղարկավորությունը կազմակերպելու համար: Լեւոն Անանյանը նախ հետաքրքրվեց, թե որտեղից գիտենք Վարուժան Նալբանդյանի մահվան մասին, ու պահանջեց տալ այն մարդու անունը, որը հայտնել է մեզ այդ տեղեկությունը, եթե, իհարկե, այդ մարդը գրող է: Հետո ասաց, որ իրենք էլ նախօրեին են իմացել ու արդեն զբաղվում են այդ հարցով: “Շատ տաղանդավոր գրող էր, ափսոս: Դե գիտեք, հարազատներ չուներ, ու այդ պատճառով ոչ ոք չի իմացել նրա մահվան մասին:
Դիակը վատ վիճակում է, ինքներդ եք հասկանում, մի քանի օր մնացել է այս շոգին”,-ասաց Լեւոն Անանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կազմել են թաղման հանձնաժողով, որի նախագահը միության վարչության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն է, դիմել են Նոր Նորքի թաղապետին, որը խոստացել է աջակցել: Մեր հարցին, թե լինելո՞ւ է հոգեհանգիստ եւ որտե՞ղ, Լեւոն Անանյանը պատասխանեց, որ դեռ չեն որոշել ու չգիտեն էլ ինչ անեն, քանի որ դիակը վատ վիճակում է: Բայց խոստացավ հուղարկավորության մասին լրացուցիչ հայտնել այսօր:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






