1997 թվականին բրազիլացի Ռոբերտո Կարլոսի իրականացրած հանրահայտ ազատ հարվածը ֆուտբոլի պատմության մեջ մտավ որպես “անհավանական հաջողակության” դեպք: Այնինչ ֆիզիկոսները բացատրել են, որ գեղեցկագույն գոլը ոչ թե հաջողակության, այլ ճշգրիտ հաշվարկի արդյունք է: Ռոբերտո Կարլոսը խփել էր այդ անհավանական գոլը ֆրանսիացի Բարտեզի դարպասին` Ֆրանսիա-Բրազիլիա ընկերական խաղի ժամանակ: Բազմաթիվ փորձագետներ պնդում էին, որ այդ գոլը հերքում է ֆիզիկայի բոլոր օրենքները: բայց ահա մի խումբ ֆրանսիացի գիտնականներ հետազոտել են թռչող գնդակի հետագիծը եւ կազմել են այն նկարագրող հավասարում:
Գիտնականների կարծիքով, այդ գոլը կարելի է կրկնել մի շարք պայմանների համատեղ առկայության դեպքում, որոնք են` հարվածի ուժը, իր առանցքի շուրջ գնդակի պտտման արագությունը, ֆուտբոլիստի եւ դարպասի միջեւ ընկած տարածությունը: Բոլոր պայմանների կիրառման դեպքում գնդաձեւ առարկան թռչելիս թողնում է գալարաձեւ հետագիծ, ընդ որում հետագծի թեքությունը գնալով ավելի նկատելի է դառնում գնդակի շարժմանը զուգահեռ:
Քանի որ Ռոբերտո Կարլոսը գտնվում էր դարպասից 35 մետր հեռավորության վրա, մարդիկ տեսել են նրա հետագծի միայն սկզբի հատվածը: Ըստ այդմ, մինչ այդ ֆիզիկայի տեսանկյունից “անհնար” թվացող հետագիծն իրականում լիովին համապատասխանում է աճող թեքության օրենքներին: Սովորաբար նման դեպքերում գնդակին խանգարում են օդի դիմադրությունն ու ձգողականությունը, սակայն Կարլոսի դեպքում հարվածն այնքան ուժեղ է եղել, որ այդ ուժերի ազդեցությունն աննշան է եղել, ու գնդակը շարժվել է իդեալական գալարի հետագծով, հայտարարել են գիտնականները:
Ռոբերտո Կարլոսի անհավանական գոլը
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...





