Clear
-6 °C

Երթ դեպի Օշական

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օտարալեզու դպրոցներին “ոչ” ասող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներն իրենց բողոքի ակցիաների շրջանակում սեպտեմբերի 5-ին երթ եւ ուխտագնացություն են կատարելու Օշական` այցելելով Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Երթը, որ սկսվելու է Մատենադարանից եւ ավարտվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, արտոնված է: Շարժման ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, սեպտեմբերի 15-ից, երբ կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, “ոչ”-ի ակտիվիստները վերսկսելու են բողոքի ակցիաները Մելիք Ադամյան փողոցում՝ ԱԺ դահլիճի մոտ, քանի որ օրինագիծը դեռ երկրորդ ընթերցում չի անցել:

Comments are closed.