Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարը պատասխանել է թուրք երգիչ Թարքանին, ով վերջերս հայտարարել էր, թե Իզմիրի նահանգի Գերգամա շրջանում գտնվող պատմական «Ալիանո» վայրի պահպանության հետ կապված օրենքը չի կիրառվում: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե շատ է տխրել, երբ լսել է Թարքանի այդ խոսքը եւ ավելացրել է. «Եթե ես թողնեմ ջրամբար կառուցելը եւ սկսեմ երգել, գործերն այլ կերպ կգնան։ Դրա համար, թող Թարքանը շարունակի երգել։ Արվեստագետ ընկերը թող արվեստով հետաքրքրվի։ Եթե ամեն մեկը քիթը խոթի այնպիսի տեղ, ինչից բան չի հասկանում, շատ սխալ կլինի»-ամփոփել է թուրք նախարարը։
Թուրք հայտնի երգիչը հետեւյալ կերպ է պատասխանել նախարարին. «Այս խնդրի հետ կապված մեր նախարարին պատասխան չեմ տա։ «Ալիանո»-ի հետ կապված խնդրով գիտնականները համապատասխան հայտարարությամբ են հանդես գալու։ «Ալիանո»-ի նկարները կշարունակեն մնալ Facebook-ի իմ էջում»-նշել է Թարքանը։ Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են «Ալիանո» պատմական վայրին կից ջրամբարում աշխատանքներ իրականացնել, որի պատճառով հնարավոր է, հորդառատ անձրեւների կամ ջրամբարի բարձրացման դեպքում, ամբողջ «Ալիանո»-ն անցնի ջրի տակ:
News.am
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






