ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքարը” հայկական ժամանակակից հրաշալիքներից է, որտեղ ուտել-խմելու եւ պտտացնելու են տանում բարձրաստիճան հյուրերին, իսկ ընդդիմադիրներին կամ նրանց վստահված անձանց, ինչպես պարզ դարձավ 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը, երբեմն պատգամավորի սպասավորները բերում են այդ հրաշք-դղյակի տանջարաններ՝ ծեծելու:
Նաեւ տեղացի ծպտյալ եւ բացահայտ “պուզատիների” սիրած փող ծախսելու տեղն է սա, որտեղ նրանք տրվում են օլիգարխիկ վայելքների՝ բոլոր համապատասխան ատրիբուտներով՝ երգով, պարով, չնաշխարհիկ օրիորդներով, իսկ պատահական հաճախորդները հետո հազար ու մի հեքիաթ են պատմում բարձրաշխարհիկ այդ ժամանցների մասին: Հեքիաթներից մեկի հերոսը կաթողիկոսն էր, որին նկատել են “Հարսնաքարում” օրվա հոգսերից հանգստանալիս:
Թե որն է եղել նրա եւ գերմանացի Ռուբենի միջեւ կոնֆլիկտի պատճառը, ականատեսները չեն ընկալել, բայց ասում են, որ գերմանացին այնքան վրդովված է եղել բարձրաստիճան հոգեւորականի եւ նրան շրջապատած էակների պահվածքով, որ դուրս է հրավիրել հյուրերին իր դղյակից: Եղել է այդպիսի բան, թե ոչ՝ փորձեցինք կախարդական այս սյուժեի մանրամասները ճշտել օջախի տիրոջից: “Ո՞նց կարամ ես տենց բան անեմ: Ես այդքան անսուրբ մարդ չեմ, որ կաթողիկոսին դուրս հանեմ: Տենց այլանդակություն մենակ դուք կարաք անեք”,- լուրը մեկնաբանեց հրաշալիքի տերը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






