Բրիտանացի հանրահայտ աստրոֆիզիկ եւ տեսաբան Սթիվեն Հոքինգը հերքել է իր նշանավոր նախնիի` Իսահակ Նյուտոնի արած եզրակացությունները: Նա եկել է սեփական եզրակացությանը, որ գոյություն ունեցող Տիեզերքը “ինքն իրեն ստեղծել է ոչնչից”` ձգողականության ուժի շնորհիվ, եւ նրան դրա համար Աստված պետք չէր: Իր նոր “Մեծ մտահղացում” աշխատության մեջ Հոքինգը հայտարարել է, որ ժամանակակից ֆիզիկան Տիեզերքի ստեղծման առումով “Աստծու համար տեղ չի թողնում”: Այն, գիտնականի կարծիքով, ստեղծել է ինքն իրեն` օգտագործելով ֆիզիկայի օրենքները:
“Համաձայն երկրի ձգողականության մասին օրենքի, Տիեզերքը կարող էր եւ պարտավոր էր գոյանալ ոչնչից,- ասվում է աշխատության մեջ,- Հանկարծակի արարումը հենց այն պատճառն է, որի շնորհիվ դատարկության փոխարեն առաջանում է ինչ-որ բան: Դա Տիեզերքի գոյության, մեր գոյության պատճառն է”: Ըստ այդմ Հոքինգը հերքել է Նյուտոնի տեսությունը, թե աշխարհը չէր կարող ինքնուրույն գոյանալ առաջնային քաոսի միմիայն ֆիզիկական օրենքների շնորհիվ, եւ ահդ նպատակով անհրաժեշտ էր բարձրագույն ուժ` Արարիչը:
Հոքինգը խոստովանել է, որ Տիեզերքի ինքնազարգացման տեսությունն ինքը հղացել է 1992 թվականին, երբ հայտնաբերվել է մեր Արեգակնային համակարգի նմանությամբ մեկ այլ մոլորակային համակարգ: “Ես հասկացա, որ մենք տիեզերքում յուրահատուկ չենք”,- բացատրում է գիտնականը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






