Օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդակցության է հրավիրել մարզի ձեռնարկատերերին, որին ներկա է եղել նաեւ գյուղատնտեսության նախարարը եւ խոսել է խաղողի մթերման մասին: Սահմանվել է մթերման նվազագույն գին՝ 120 դրամի չափով: “Այս գինը որոշվել է նախագահի հանձնարարականի հիման վրա”,- հայտնում են մարզպետարանի լրատվական բաժնից եւ վստահեցնում, որ մարզպետարանի աշխատակիցներն ուղարկվելու են ձեռնարկություններ՝ անձամբ վերահսկելու գործընթացը: Երեւանի կոնյակի գործարանը՝ որպես տեղացի, 1 կիլոգրամ խաղողի դիմաց գյուղացիներին վճարելու է 130 դրամ: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Արմավիրի մարզպետն օրերս մեկ այլ հանդիպում էլ է ունեցել` մարզի խոշոր ձեռներեցների եւ համայնքապետերի հետ, որոնց կոչ է արել համալրել ՀՀԿ շարքերը, սակայն մարզպետարանում այս մյուս “խորհրդակցության” մասին լռում են:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



