Clear
-8 °C

Մեկնարկում է աշխարհի ամենահին՝ Վենետիկի կինոփառատոնը

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1–ի երեկոյան Լիդո կղզում տեղի կունենա Վենետիկի 67–րդ միջազգային կինոփառատոնի բացումը։ Ինչպես տեղեկանում ենք кинокадр.ru–ից, փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներառված է 23 կինոնկար, այդ թվում՝ 5 կինոնկար ներկայացնում է ԱՄՆ–ն, 3–ը՝ Ֆրանսիան, 4–ը՝ Իտալիան, իսկ մնացած ֆիլմերը՝ Գերմանիան, Չիլին, Չինաստանը, Հունաստանը, Կանադան, Ռուսաստանը։ «Ոսկե առյուծի» համար այս տարի կպայքարեն Սոֆիա Կոպոլայի «Ինչ–որ տեղ», Ջուլիան Շնաբելի «Միրալ», Աբդել Քեշիշի «Սև Վեներա», Ֆրանսուա Օզոնի «Ծաղկամանը» և այլ ֆիլմեր։Վենետիկի 67–րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Քվենտին Տարանտինոն։ Կինոփառատոնի փակումը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերի 11–ին՝ Ջուլի Թեյմորի նկարահանած՝ Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի նոր մատուցմամբ։

Tert.am

Comments are closed.