Չնայած հասարակությունը ուշի ուշով հետեւում է Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի գործի քննության նորանոր զարգացումներին, նաեւ ոստիկանության հետ կապված տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը ստեղծված է հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու համար, որեւէ կերպ չի անդրադառնում նման հարցերի: Պարզվում է՝ խորհուրդը մինչ այժմ զբաղվել է մեր եթերը վերահսկելով ու “մաքրելով” ավտովթարների մասին պատմող տեսանյութերից: Ներկայացնում ենք մեր զրույցը հասարակական խորհրդի քաղաքացիների իրավունքների եւ ազատության պաշտպանության հանձնախմբի նախագահ, “Համերաշխություն” շարժման ղեկավար Սարգիս Ավետիսյանի հետ:
- Ինչո՞ւ հասարակական խորհուրդը մինչ այժմ կենդանության նշաններ ցույց չի տալիս: Երկու տարում թե՛ քաղաքական ակցիաների հետ կապված, թե՛ Վահան Խալաֆյանի գործով բավական իրադարձություններ եղան, այնինչ հասարակությունը չի տեսնում որեւէ գործունեություն:
- Հասարակական խորհուրդը ոստիկանապետին կից, ավելի շատ ստեղծված է որպես մի միավոր, որն ավելի պետք է կապը ապահովի ժողովրդի եւ ոստիկանության միջեւ եւ փորձի փոխել ժողովրդի վերաբերմունքը ոստիկանության հանդեպ դեպի դրականը: Բայց գաղտնիք չի, որ մեր հասարակությունը ոստիկանին այսօր դիտում է ոչ թե որպես իր իրավունքների պաշտպանի, այլ հասարակության մի զգալի հատված, գուցե նաեւ ոչ իրավացիորեն, դիտում է որպես իր իրավունքների խախտող: Ոստիկանությունում տարբեր մարդիկ են աշխատում, կա եւ լավը, եւ վատը: Այն դիտվում է որպես պետության հենասյուներից մեկը: Եթե էս տեսանկյունից մոտենանք, հասարակական խորհւրդը ստեղծվել է, որ պետության հենասյուներից մեկը ամրապնդի` հասարակության հետ կապն ապահովելով: Եթե գաք մեր խորհրդի նիստերին, կտեսնեք ինչպիսի հարցեր են բարձրացվում: Էն, ինչ որ հասարակությանը հուզում է` ամենափոքր հարցից մինչեւ ամենաբարդ հարցերը: Ցավոք սրտի, այս կազմակերպությունը ընդամենը խորհրդատվական կազմակերպություն է: Ինքն իր խորհուրդներն է առաջ քաշում եւ իր կարծիքն է ասում կոնկրետ հարցերի վերաբերյալ: Հարցերը տալիս ենք ոստիկանապետին, առաջարկում ենք, որ ինքը էդ հարցերին լուծում տա, եւ շատ-շատ հարցեր իրենց լուծումն են գտել:
- Օրինակ` ի՞նչ հարց է լուծում գտել, կարո՞ղ եք կոնկրետ օրինակ բերել, որ ձեր հանձնախմբի` մարդու, քաղաքացու իրավունքների հետ կապված մի հարց լուծվել է:
- Եղել են նման դեպքեր: Կոնկրետ մեր հանձնախմբի կողմից առաջ է քաշվել հեռուստատեսությամբ ցուցադրվող ատելության մթնոլորտը, մաֆիան, տեռորը, որոնք ներկայացվում են, եւ ամենասկզբից մենք ենք էդ հարցը առաջ քաշել, որից հետո Հանրային խորհուրդը, տեսնելով, որ մենք էդ հարցերը առաջ ենք քաշել, իրենք սկսեցին այդ հարցերը առաջ քաշել, եւ սկսվեց մի պրոցես, սկսեցին էդ թեմայով խոսել: Ամբողջ օրը հեռուստատեսությունը ցույց էր տալիս, թե որ մեքենան որին խփեց ու ոնց խփեց: Ամբողջ օրը լրատվական ալիքներով մենք վթարներ էինք նայում, հիշո՞ւմ եք: Մենք էդ հարցը բարձրացրել ենք, կոնկրետ ասել ենք, որ դա հասարակության մեջ մտցնում է լարված մթնոլորտ: Էդ լարվածությունը մեզ պետք չի: Մեզ` ընդհակառակը, ուրիշ բաներ է պետք ցույց տալ, որ էդ լարվածությունը ժողովրդի միջից դուրս գա: Մենք նաեւ առաջ ենք քաշել հարցը, որ եթե մի հանցագործի բռնում, ձերբակալում եք, ուրեմն ցույց տվեք ձերբակալվելուց մինչեւ դատվելու պահը, որ մարդիկ տեսնեն` բռնեցին հանցագործին, հանցագործը բանտում նստած է:
- Փաստորեն, մինչ այս պահը խորհուրդը գերադասել է հասարակությանը հետեւել հեռուստատեսությա՞մբ:
- Չէ, գիտեք, հասարակությունն է ինքն իրեն հետեւում: Ոստիկանությունը հո մենակ նրա համար չի, որ, ասենք, ինչ-որ տեղ մարդիկ են հավաքված, միտինգ է, արգելեն կամ բան, հազար ու մի բաներ կա ոստիկանության հետ կապված: Մեզ տարբեր բողոքներով են դիմում: Մարդիկ արագ մեզ գտնում են, մեր հեռախոսները գիտեն: Մենք միջամտում ենք այդ մարդկանց հարցով, եւ հարցերը լուծվում են: Կոնկրետ մեր հանձնախմբին երեւի մի 100-ից ավելի դեպքեր է եղել, որ դիմել են: Մենք չենք կարող ստիպել ոստիկանապետին, որ բոլոր հարցերը լուծվեն: Լինում են դեպքեր, երբ մեզ դիմում են, բարձրացնում ենք հարցը, բայց պարզվում է` մյուս կողմն է ավելի ազնիվ ու ճիշտ:
- Այսինքն ձեզ դիմողի՞ն են պատժում:
- Բնականաբար:
- Իսկ շա՞տ են ոստիկանների գործողություններից տուժածները, որոնք դիմում են ձեզ: Օրինակ` քաղաքական ակցիաների մասնակիցներ եւ այլն:
- Քաղաքական մարմինները, բնականաբար, չեն դիմում` մտածելով, որ եթե ոստիկանությանը կից հասարակական խորհուրդ է, ուրեմն չի կարող իրենց շահերը պաշտպանել: Գիտեք ինչ` քաղաքականությունը այլ բնույթի բան է: Կարելի է քաղաքական ակցիա անել հենց նրա համար, որ ոստիկանությունը հարձակվի եւ խփի:
- Իրավապաշտպաններ կան, որ պնդում են` հասարակական խորհուրդը բացարձակ ոչինչ չի անում, չի աշխատում իրավունքների պաշտպանության առումով: Դուք դրան հակադարձելու ի՞նչ ունեք:
- Որ ոստիկանությունն ավելի գրագետ է դարձել, ոստիկանությունն ավելի զգոն է դարձել, որ ոստիկանությունն ավելի կարգապահ է դարձել, որ ոստիկանությունը համենայնդեպս միլիցա չի արդեն…: Չեմ ասում` եվրոպական չափանիշներով են, բայց տարբերություն կա, չէ՞: Օրինակ` գերմանացիներին համարում ենք ամենակարգապահ ազգերից մեկը, բայց գիտե՞ք էդ որտեղից է սկսվել. Հիտլերը հրաման է տվել, որ ոչ ոք առանց տրամվայի տոմսի չպետք է լինի, ում տեսանք առանց տոմսի, տեղում գնդակահարվելու է: Հաջորդ օրը գնդակահարել են մի քանիսին: Դրանից հետո ողջ Բեռլինը երթեւեկում էր էդ կտրոններով, ու մինչեւ էսօր անում են այն, ինչ իրենց ասում են:
- Հնարավո՞ր է նմանատիպ մի բան էլ մեզ մոտ առաջարկեք կիրառել:
- Ես չեմ ասում, որ պետք է հայ գնդակահարել, բայց ես, օրինակ, կարծում եմ, որ հայ հասարակությունը պիտի տեսնի հանցագործը ոնց ձերբակալվեց ու ոնց մտավ ճաղերի ետեւը: Ոչ թե բերեցին` ճանապարհին բաց թողեցին: Մենք շատ հարցեր ենք բարձրացնում, որոնք գտնում ենք՝ հնարավոր է լուծել: Եթե ասենք, թե Ալիկ Սարգսյանը կախարդական փայտիկ ունի, այ սենց անելու է, ողջ ոստիկանությունը փոխվելու է, բնական է, դա էդպես չի:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






