Միջազգային բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ վերցնել սեպտեմբերի 3-ին կայանալիք Հայաստան-Իռլանդիա հանդիպման համար։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հյուրերին, որոնք աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում բավական վստահ ելույթ ունեցան և միայն փլեյ-օֆֆում Անրիի ձեռքով խփած գոլի շնորհիվ Ֆրանսիան կարողացավ փակել Իռլանդիայի ճանապարհը։
«Եվրո-2012»-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանվել է 5.60 գործակից։ Ոչ-ոքիի վրա խաղադրույքներ են ընդունվում 3.35 գործակցով։ Իռլանդիայի հաղթանակի գործակիցը կազմել է 1.70։
Ամենահավանականը համարվում է Իռլանդիայի 1։0 հաշվով հաղթանակը, որի համար սահմանվել է 5.00 գործակից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Իռլանդիայի ազգային հավաքականներն առաջին անգամ են հանդիպելու միմյանց հետ։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, Իռլանդիայի ազգային հավաքականը Երևան կուղևորվի չարտերային չվերթով Դուբլինի ժամանակով 02:30 և «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանի Երևանի ժամանակով 11:40:
Իռլանդական Independent-ի թղթակից Դանիել ՄակԴոնելը հատուկ իռլանդացի ֆուտբոլիստների համար պարզել է, թե ինչպես է հայերենով հնչում շնորհավորանքը. «’Sh’norhavor lini’ նշանակում է «Շնորհավորում եմ»: Սա այն արտահայտությունն է, որը իռլանդացի ֆուտբոլիստները ցանկանում են լսել Երևանի օդանավակայանում ուրբաթ օրը իրենց հայրենիք վերադառնալիս…»:
Միևնույն ժամանակ, եթե հավատանք պաշոնական հայտարարություններին, ապա Ջովանի Տրապատոնիի թիմում վնասվածքների հարցը շատ լուրջ է. 13 ֆուտբոլիստներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել` Ռիչարդ Դան, Շոն Լեջեր, Դարեն Օ’դի, Կեյտ Էնդրյուս, Գլեն Ուիլան, Լայամ Լոուրենս, Էյդեն ՄակԳիդի, Դամիեն Դաֆ, Կետ Թրեյսի, Կեվին Դոյլ, Ռոբի Կին, Շեյն Լոնգ:
Tert.am
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...





