Այս տարվա սեպտեմբերի 1-ն անշուշտ տարբերվում է նախորդներից: Էլ երդման արարողություն, էլ կաթողիկոսի օրհնանք: Գիտելիքի օր չէ՝ իսկական հոգեւորական տոն է: Ընդհանրապես, վերջին մեկ-երկու տարում “հոգեւորը” սկսել է գերակշռել մեր կյանքում: Գուցե պատճառը մեր աստվածավախ վարչապե՞տն է, որը երկուշաբթիները աշխատանքայինից ոչ աշխատանքային դարձնելու, մեռելոցի ու գերեզմանների նկատմամբ մի յուրահատուկ սեր ունի: Իսկ գուցե երբ իրական հոգեւորը պակասում է, սկսում են “հոգեւորի” սպեկուլյացիանե՞րը, եւ դա այնքան գայթակղիչ է, որ դրան դիմանալ չեն կարողանում անգամ նժդեհականները, զորօրինակ՝ Արմեն Աշոտյանը, որը եկեղեցու, երդում-օրհնանքների նկատմամբ այսպիսի սիրով առաջներում կարծես աչքի չի ընկել: Հնարավոր է, որ այս “հոգեւորի” տարափը աշակերտների պակասից է, եւ սա նաեւ “նյութականից” զրկված ուսուցիչներին մխիթարելո՞ւ միջոց է: Հատկապես այն ուսուցիչներին, որոնց ավագ դպրոցների ստեղծման պատրվակով “մեղմորեն” դուրս վռնդեցին դպրոցներից, եւ որոնք զբաղված են աշխատանքի փնտրտուքով: Գուցե կաթողիկոսի օրհնանքն ու բարեմաղթանքները կօգնեն նաեւ այն դպրոցների ավագ դասարանների աշակերտներին, որոնք ստիպված են այս տարվանից երկար ճանապարհ կտրել դպրոց հասնելու համար, քանի որ իրենց թաղի դպրոցը դարձել է հիմնական, իսկ մոտակա ավագ դպրոցը կամ երկու “կվարտալ”, կամ երկու գյուղ այն կողմ է: Թեեւ հնարավոր է, որ օրհնանք ավելի շատ պետք է այն աշակերտներին, որոնք հենց այդ հեռավորության պատճառով կհրաժարվեն ուսումը շարունակելու մտքից, քանի որ երեք տարի այդքան ճանապարհ կտրելը նաեւ ծախսեր է ենթադրում, իսկ ավագ դպրոցի տված ուսումն առանձնապես հավատ չի ներշնչում: Մի խոսքով՝ տխուր սեպտեմբերի 1 է՝ անգամ երդման ու օրհնանքի պայմաններում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



