ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների համաշխարհային դասակարգման ցուցակը: Առաջին հորիզոնականում 2826 միավորով նորվեգացի Մագնուս Կառլսենն է, 2803-ով առաջատարին հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը 2800 միավորով եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Չորրորդ հորիզոնականում է 2783 միավոր ունեցող մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը նախորդ դասակարգման համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով:
Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը առաջադիմել են մեկական աստիճանով և այժմ համապատասխանաբար զբաղեցնում են 43-րդ ու 61-րդ հորիզոնականները: Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը պահպանել է իր 23-րդ տեղը: Կանանց դասակարգման ցուցակի առաջատարը հունգարուհի Հուդիթ Պոլգարն է:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, մեր շախմատիստուհիներից լավագույն ցուցանիշն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 21-րդ տեղում է: Լիլիթը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 9 տեղով: Նկատելիորեն բարելավել է իր ցուցանիշը Էլինա Դանիելյանը, որն այժմ 31-րդն է (նախորդ անգամ 52-րդն էր): Իսկ Լիլիթ Գալոյանը նահանջել է 8 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ տեղը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...





