ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի 2008 թվականի աշնանից սկսած «Նաիրիտ» գործարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հրապարակային ուսումնասիրություններին ի պատասխան պատկան մարմինները չցուցաբերեցին համարձակություն հերքելու կամ հաստատելու մեր կողմից բազմիցս հրապարակված անօրինականությունները, այլ ընտրեցին ճղճիմ «պաշտպանություն», որն իրականացրեց վարչապետ- «Նաիրիտ» գործարանի տնօրինություն-«Ազգ»- «Հայոց աշխարհ»- «Գոլոս Արմենիի» տանդեմը:
Նրանց գործելաոճը դարձավ ՀՌԱԿ-ի հետ առնչություն ունեցող քաղաքացիներին աշխատանքից ազատելու լայնամասշտաբ եւ ստոր քայլերը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հանդեպ հետախուզման կեղծ ու վարկաբեկիչ լուրեր տարածելը (փաստաթղթեր կեղծելու միջոցով «Նաիրիտին» չտրված արհեստականորեն պարտք գոյացնելով), ՀՌԱԿ-ին նույնանուն կուսակցության ստեղծումը ու օրինախախտումներով հանդերձ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցումը, «Նաիրիտ» գործարանի ղեկավարության կողմից հեռախոսային ահաբեկումները ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների հանդեպ եւ այլն…
Արհամարհելով մեր հադեպ իրականացրած ստորությունները` մենք զերծ մնացինք նույն ոճով իրենց պատասխանելու գործելաձեւից` չնայած այն հանգամանքին, որ հանձնախմբի հավաքագրած տվյալների մեջ կան փաստեր, որոնք վերաբերում են վարչապետի եղբոր` ներկայիս ղեկավարի, «Նաիրիտ» գործարանի փաստացի սեփականտեր Վահան Մելքոնյանի իննսունական թվականներին Պետմատում աշխատած տարիներին: Ինչպես նաեւ խորամուխ չենք լինում «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանի առնչությանը հոկտեմբերի 27-ին, նաիրի հունանյանից ստացած ինչ-որ նվերներին` ֆրանսիական օծանելիքի տեսքով, կամ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի սփյուռքյան վաշխառու գործունեությանը… Այս ամենի վերաբերյալ փաստերն առկա են…
ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վերը թվարկածով հանդերձ ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը շարունակեց իր գործունեությունը ու պարզեց, որ, փաստորեն, իրականություն դարձան մեր բոլոր կանխատեսումները գործարանի անգրագետ կառավարման շուրջ եւ 2006 թվականից մինչ օրս, «Նաիրիտ»-ի ապաշնորհ ղեկավարության աշխատաոճի եւ կառավարության` ի դեմս Էներգետիկայի նախարարության «շահութաբեր աչքակապության» արդյունքում գործարանը հասցվեց սննկացման եզրին` կուտակելով շուրջ 300 մլն դոլար պարտք, որից 200 մլն-ը` Հայաստանից դուրս գտնվող կազմակերպություններին:
Իսկ վարկային գումարները հիմնականում մսխվեցին կաուչուկի արտադրությունը բուտադիենի հումքի անցնելու «ծրագրի» անվան տակ: Սա է պատճառը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են ներդրումներ կատարել ու համագործակցել հեքիաթասաց ՀՀ վարչապետի եւ «Նաիրիտ» գործարանի «ղեկավարության» հետ, քանի որ ակնառու է, որ վերջիններս չեն տիրապետում իրական տեխնիկա-տեխնոլոգիական ներկայիս վիճակին, հակառակ պարագայում բազմաթիվ անգամ չէին ստի` «մեկամսյա ժամկետում» բուտադիենի հումքի վրա կաուչուկի արտադրության թողարկման մասին հայտարարություններ անելով եւ չէին ընկնի ողորմելի վիճակի մեջ:
Փաստորեն, «Նաիրիտ» գործարանի 10% սեփականատեր հանդիսացող ՀՀ կառավարության կանխամտածված թողտվությամբ, Հայաստանը համաշխարհային մենաշնորհային արտադրության կորստի շեմին է, որի արդյունքում կփակվեն հազարավոր աշխատատեղեր ու արտադրական տեխնոլոգիաներ թե’ գործարանում, թե’ նրանից դուրս:
ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը փաստելով «Նաիրիտի» ներկայիս ողբալի վիճակը, մշակել է գործարանի առողջացմանն ուղղված քայլերի առաջնահերթությունների փաթեթ, որն էլ պատրաստ է ներկայացնել պատկան մարմիններին, բայց ոչ գանձագողերին:
ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






