Տարիներ շարունակ մենք՝ լրագրողներս, ապշում ենք պետական կառույցների մամուլի ծառայությունների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների անտեղյակության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի վրա: Այդ առումով “շահեկանորեն” առանձնանում են ուժային կառույցների, մասնավորապես պաշտպանության նախարարության ծառայությունը, որը վերը նշված որակների հետ միասին նաեւ չի պատկերացնում իր լիազորությունների շրջանակը եւ պարբերաբար հայտնվում է ծիծաղելի վիճակում: Երեկ մի “հաղորդագրություն” են տարածել այս ծառայությունից, որտեղ պատասխանել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին եւ… հայաստանյան լրատվամիջոցներին: Պարզվում է՝ նշված երկու “սուբյեկտները”, քննարկելով ռուսական ռազմակայանների պայմանագրի 45 տարով երկարաձգումը, իրար նման կարծիքներ են հայտնել: Ադրբեջանցին մասնավորապես ասել է. “Հայաստանն այլեւս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն”: Այս արտահայտությունն ու հայկական մամուլում արտահայտված որոշ տեսակետներ հիմք են տվել, որ ՊՆ մամլո ծառայությունը մի լավ դաս տա մեզ եւ ստանձնի քաղաքական մեկնաբանի անհասկանալի դերակատարում. “Այս պայմանագիրը առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը…”: Ավելին՝ “Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է, եւ ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին”: Քիչ է մնում ասես՝ տո այ մեծախոսներ, դուք ձեր բանակում կատարված սպանությունները կանխեք ու բացահայտեք, ի՞նչ գործ ունեք մեծ քաղաքականության եւ միջպետական պայմանագրերի հետ: Ով է իրավունք տվել պաշտպանութան խնդիրների շրջանակներից դուրս գալ:
Հրապարակ.am-ի կողմից - “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականը գրվել է երեկ: Այդ ընթացքում, ցավոք, նրա ուշադրությունից վրիպել է ՊՆ լրատվականի տարածած մեկ այլ “հանճարեղ” տեքստ` ուղղված անձամբ “Հրապարակին”: Դրան մենք ավելի հանգամանորեն, թերեւս, կանդրադառնանք վաղը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



