Երեկ Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը հայտարարություն է արել՝ կապված քաղբանտարկյալների հետ: ՀՀ իշխանություններին հիշեցրել է, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ պարտավորություններ ունի ստանձնած այդ կառույցի առաջ, ուստի հարկ է, որ “անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները”: Կարծում եմ, խոսքն առաջին հերթին մեր գործընկերոջ՝ “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասին է, որն արդեն մի քանի ամիս է՝ “Կոշ” քրեակատարողական հիմնարկում է՝ քրեական հանցագործություն կատարած հազարի չափ անձանց հետ միասին: Ի պատիվ իրեն, նա ապօրինի դատավճիռն ու երկարատեւ ազատազրկումը հերոսաբար է տանում՝ ոչ միայն հոգեպես չի ընկճվում, այլ նաեւ շարունակում է ակտիվ կենսագործունեությունը. ովքեր հետեւում են ՀԺ-ին, դրանում կասկած չունեն: Սակայն ինչպե՞ս ենք մենք՝ նրա գործընկերները, մտավորականները, քաղաքական գործիչները, պարզապես շարքային մարդիկ, այս հասարակության անդամները հանգիստ ապրում, երբ բանտում է հանցանք չգործած անձը: Երբ մարդը պատժվում է ընդամենը կարծիք, իշխանությանն անհաճո քաղաքական կողմնորոշում, պայքարի կամք ունենալու համար: Երբ գործած միակ մեղքը իշխանափոխություն երազելն ու քարոզելն է, ինչը սահմանադրորեն ամրագրված իրավունք է Եվրախորհրդի անդամ ցանկացած պետության համար: Հենց սա է հիշեցնում Եվրոպական լիբերալների կուսակցությունը մեր իշխանությանը: “Եթե դուք ցանկանում եք, որ հայ հասարակությունը հավատա եվրոպական արժեքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ապա ձեր գործունեությամբ չպետք է հայ հասարակությանը հիասթափության մատնեք: Մենք պարտավոր ենք ապրել եվրոպական երկրների արժեքներով”,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



