Մի քանի օր է՝ “Ժառանգություն” կուսակցությունն ու դատախազությունը նամակագրություն են ծավալել: Մեկը գրում է, մյուսը՝ պատասխանում: Առիթը Գեղարքունիքի Արգիճի գետի հունը փոխելու հետ կապված իրադարձություններն են: “Ժառանգությունը” նախօրեին հայտարարել էր, որ չէր կարելի գյուղացիներին, որոնք պայքարում էին այդ գործընթացի դեմ, կանչել ոստիկանություն, հարցաքննել, սպառնալ, թե գործ կհարուցեն: ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամները գտել էին, որ կատարվածն անօրինական է, եւ տվյալ քննիչը պետք է պատասխանատվություն կրի: Դատախազությունն էլ, փոխանակ կենտրոնանալու նամակի բովանդակության վրա, կենտրոնացել էր այնտեղ առկա սխալների վրա. դատախազությունը նախաքննություն չի կատարում, քննություն կատարողը ոչ թե դատախազության, այլ ոստիկանության քննիչ է: Գուցե իսկապես ԱԺ պատգամավորները, որոնք մասնակցել են օրենքի ընդունմանը, պետք է իմանային, որ նախաքննություն կատարելու իրավունքը դատախազության ձեռքից առել են, եւ դա նրանք այնքան ցավոտ են տանում, որ շարունակ հիշում են այդ մասին եւ զայրանում, երբ որեւէ մեկը մոռանում է: Սակայն տվյալ պարագայում էականը ոչ թե դա է, այլ նախաքննություն իրականացնողի (ով ուզում է լինի) գործողությունների օրինական կամ անօրինական լինելը: Եվ ընդհանրապես, նախաքննություն իրականացնողները, դրա ընթացքը հսկողները եւ մեղադրականներ կազմողները պետք է հասկանան, որ պայքարի ելած մարդկանց չի կարելի պատժել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Անգամ եթե այդ իրավունքները պաշտպանելն արտահայտվել է ճանապարհ փակելով եւ երթեւեկությանը “խոչընդոտելով”: Քանզի այն, ինչի դեմ նրանք պայքարում են, շատ ավելի մեծ հանցանք է եւ ավելի մեծ աղետների կարող է հանգեցնել:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



