Թեժ աշնան շունչն արդեն զգացվում է: Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն է պատրաստվում հանրահավաք անել, սեպտեմբերի 17-ին՝ Կոնգրեսը: Աջ ու ձախից լսում ենք, որ աշնանը նոր կուսակցություններ են ստեղծվելու: Այսպես ասած՝ երրորդ ուժի գաղափարը հանգիստ չի տալիս որոշ մարդկանց: Երրորդ, անգամ չորրորդ ու հինգերորդ ուժեր, անշուշտ, կստեղծվեն, սակայն արդյո՞ք այդ ուժերը կունենան առաջինից ու երկրորդից տարբերվող գաղափարախոսություն, արդյո՞ք կկարողանան առանձնանալ իրենց ծրագրով ու կանոնադրությամբ, իրենց գործելաոճով եւ կենսագրությամբ: Թե՞ դրանք կլինեն հերթական “նորահայտ” ուժերը, որոնց միակ նպատակը խորհրդարանական առաջիկա ընտրություններում մարդկանց մոլորեցնելն է եւ ինչ-որ քանակի ձայներ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններից խլելը: Անգամ այս նպատակն իրականացնելու համար այս “ուժերը” շատ աշխատանք ունեն կատարելու: Նախ, պետք է կարողանան առնվազն մեկ տասնյակի չափ իրենց դեմքն ունեցող, հասարակությանը փոքրիշատե հայտնի անձանց գրավել իրենց կողմը: Ապա պետք է ֆինանսներ գտնեն ու դրանք խելամտորեն ծախսել կարողանան՝ չէ որ ցանկացած նոր ուժ ճանաչելի դառնալու խնդիր ունի: Եվ վերջապես, պետք է կարողանան համոզել հանրությանը, որ կապ չունեն ոչ իշխանության, ոչ ընդդիմության հետ: Իսկ նման մաքուր դեմքեր, իշխանական կերակրատաշտից չսնված, ընդդիմության հետ ճանապարհ չանցած մարդիկ մեզանում գտնելը շատ բարդ կլինի: Բայց ժամանակից շուտ եկեք “չկռռանք”: Գուցե իրո՞ք մեզանում կա չօգտագործված պոտենցիալ եւ չապականված ռեսուրս, որը կարող է ի շահ հանրության եւ ի օգուտ պետության գործել: Աղոթենք, որ այդպես լինի: Ուղղակի մեր “տառապանքը փորձ ունի”, եւ հերթական անգամ հիասթափություն ապրել բոլորովին չենք ուզում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



