Երեկ հայկական բանակում կրկին սպանություն է արձանագրվել. 26-ամյա մի պայմանագրային զինծառայող՝ մի կրտսեր սերժանտ, հրազենային 2 կրակոցով սպանել է 44-ամյա մեկ այլ կրտսեր սերժանտի: Այս անգամ սպանություն կատարողը ողջ է, ձերբակալված, քրեական գործ է հարուցվել: Սակայն դրանից վիճակը շատ չի փոխվում: Ընդամենը մեկ ամիս էլ չկա, որ մենք խոսում էինք սահմռկեցուցիչ սպանությունների մասին, հիմա՝ նոր սպանություն: Կնշանակի՝ նախորդ դեպքերն այնուամենայնիվ պատահական չէին, եւ մեր բանակում վիճակն ավելի լուրջ է, քան մենք կարծում էինք: Կնշանակի՝ չկա զինվորական կարգուկանոն, չկա պատժից վախ, եւ հրազենի հետ վարվելու անվտանգության կանոնները չեն պահպանվում: Նաեւ կնշանակի, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ բանակի հրամանատարական կազմը ոչ մի հետեւություն չեն արել նախորդ դեպքերից: Պարզապես մտածել են, որ ժամանակ կանցնի, ու մարդիկ կմոռանան այդ մասին՝ կրքերը կհանդարտվեն, նախարարի հրաժարականը պահանջողները կհոգնեն, եւ հասարակությունը կհաշտվի բանակում տիրող “բեսպրեդելի” հետ: “Կհաշտեցնեն”՝ մի քանի քարոզիչներ ասպարեզ դուրս կգան, կհայտարարեն, որ բոլոր երկրների բանակներում էլ գրեթե նույն վիճակն է, որ ամեն տեղ էլ զոհեր են լինում, պետք չէ բանակը վարկաբեկել: Դա առնվազն դավաճանություն է, քանի որ մենք ապրում ենք սառեցված պատերազմի պայմաններում, որը կարող է ամեն օր վերսկսվել: Եվ որպեսզի այդ պատերազմում մենք տանուլ չտանք, հարկավոր է բանակի թերությունների վրա աչք փակել, զինվորի ոգին բարձրացնել եւ ՊՆ ղեկավարությանը չնեղացնել: Սակայն հասարակության առողջ մասն այլ կարծիքի է, որ դրական արդյունքի մենք կհասնենք միայն այդ թերությունների մասին խոսելու եւ դրանց դեմ դաժան պայքար մղելու պարագայում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...



