Նախ, ես բնական եմ համարում, որ ռազմավարական երկու երկրների նախագահները հաճախ հանդիպում են: Երկրորդ՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հարավային Կովկասում միակ օֆիցիալ ռազմաբազան տեղակայված է Հայաստանում, եւ պարզ է, որ ՌԴ նախագահի պաշտոնական այցելությանը բավական բնական պետք է նայենք: Շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկել Ռուսաստանի հետ: Առաջինը՝ ատոմակայանի կառուցման խնդիրը, որը մեզ համար շատ կարեւոր ռազմավարական նշանակության խնդիր է: Ի՞նչ պայմաններով է Ռուսաստանը կառուցում:
Ռուսաստանը միաժամանակ եւ Հայաստանին խոստում տվեց ատոմակայան կառուցելու, եւ Բելառուսին: Լուրջ խնդիրներ ծագեցին ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ, քանի որ Ռուսաստանն ուզում է ապագայում Բելառուսի ատոմակայանում արտադրվելիք էներգիայի կեսն ինքը վաճառի: Լուկաշենկոն պայքարում է, որ իր երկիրն այդ գործարքի ժամանակ տանուլ չտա: Նույնը մենք պետք է անենք: Մյուս խնդիրը կապված է այն լուրերի հետ, թե իբր Ռուսաստանը C-300 համակարգ է վաճառում Ադրբեջանին: Ինչ-որ չափով դա հերքվեց, բայց, իմ կարծիքով, դա կարեւոր խնդիր է, եւ ակնհայտ է, որ դա պետք է քննարկվի: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե այդ տեսակի զենքն ընկնում է Ադրբեջանի ձեռքը, դա նշանակում է, որ Ադրբեջանի բանակի մակարդակն է բարձրանում, սպաների որակը, քանի որ այդ տեխնիկայի հետ աշխատանքը բարձր որակ է պահանջում:
Նաեւ պետք է քննարկվի այն, որ Ռուսաստանի քայլերը մեր տարածաշրջանի հետ կապված, այդ թվում նաեւ միլիտարիզացիայի տեսակետից, պետք է լինեն հավասարակշռված: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ ցանկացած քայլ, որ նա անում է մեր տարածաշրջանում, պետք է մեզ հետ համաձայնեցվի եւ քննարկվի: Խոսք է գնում նաեւ ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարաձգման մասին: Այո, դա բխում է Ռուսաստանի շահերից, հիմա ես հարց եմ տալիս՝ ի՞նչ պետք է արվի, որ այդ բանակցություններում մեր շահերից բխող հարցեր լուծվեն: Ի վերջո այդ բոլոր հանդիպումները նաեւ Հայաստանի համար պետք է դրական արդյունք բերեն եւ ոչ թե միայն Ռուսաստանի համար: Այդ դեպքում մենք ռազմավարական գործընկեր չենք կոչվի, կկոչվենք ֆորպոստ:
Այս բոլոր հարցերը պետք է քննարկվեն, եւ այս պաշտոնական այցելության ժամանակ ոչ միայն Ռուսաստանը պետք է լուծի իր հարցերը, այլեւ Հայաստանը: Մենք Ադրբեջանից լսում ենք ռազմատենչ հայտարարություններ եւ պետք է Ռուսաստանից ճշտենք, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, Ռուսաստանը կաջակցի՞ մեզ, թե՞ ոչ: Նաեւ մեծ շարք տնտեսական հարցեր կան՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Բոլոր հզոր ռուսական տնտեսական կազմակերպությունները՝ “Գազպրոմը”, ՌԱՕ ԵԷՍ-ը, կապի ոլորտի կազմակերպություններն այստեղ գործում են, եւ իրենց էլ ձեռնտու է, որ սահմանը բացվի եւ համագործակցությունը նաեւ այս ուղղությամբ գնա: Այցը շատ կարեւոր է, նույն ժամանակահատվածում կլինի նաեւ Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան: Ես դա պատահականություն չեմ համարում: Եվ շատ կարեւոր է, որ այս կոնտեքստում մենք դրական դիվիդենտներ ստանանք:
Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ
քաղաքագետ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






