Fog
-3 °C
    • Սմբատ ԱյվազյանՀԱԿ-ը պետք է փողոցում կռվի

      Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ -Պարոն Այվազյան, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը բոյկոտի համապետական ընտրությունները: Քանի որ Սասուն Միքայելյանի նման ուժեղ թեկնածուի հանգամանքը, ինչպես տեսանք, հնարավոր չեղավ չեզոքացնել ընտրակեղծարարությունները, մասնավորապես դեր խաղաց ընտրակաշառքը: ՀԱԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում պայքարել այդ ամենի դեմ: – Հրազդանի ընտրություններում հասարակության եւ հատկապես ինձ համար ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը բացարձակ առավելությամբ հաղթել է` անկախ այն բանից, թե ինչ մեխանիզմներ էր մշակել պետական հանցագործ մեքենան, որպեսզի ժողովրդի ձայնը փոշիացներ եւ հօգուտ իրեն գրանցեր իր վերարտադրության նպատակով: Իհարկե, ես համաձայն եմ, որ մտածելու անհրաժեշտություն, առիթ կա, [...]

  • ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

    • Երկդիմի կյանք

      Ստացվել է այնպես, որ յուրաքանչյուր ընտրություն դառնում է հասարակության պառակտման առիթ: Ազգս բաժանվում է երկու հակամարտող հատվածների. մեկն ասում է՝ ընտրությունները կեղծվել են, ու հայհոյում է կեղծարարներին, մյուսը պնդում է, որ ոչ մի կեղծիք չի արձանագրվել՝ լույսի պես արդար ու ազատ ընտրություններ են կայացել: Սա ի՞նչ է որ՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ու հետո ընտանիքներ են պառակտվում, բարեկամություն է քանդվում, արյան գետեր են հոսում: Երեկ, օրինակ, լսեցի, որ մի գյուղում գյուղապետի թեկնածու են առաջադրվել եւ միմյանց դեմ պայքար մղել փեսան ու աները: Ծանոթներիցս մեկի ընտանիքում միանգամից երեք կուսակցության համակիրներ կան՝ ինչքան էլ ջանում են քաղաքականությունից չխոսել, որ կռիվ չդառնա, չի ստացվում՝ մեկը մի անզգույշ բառ է ասում, ու գնաաաց…: Հետո էլ ասում ենք՝ հայկական իրականության մեջ ամենաամուր բանն ընտանիքն է, դրա վրա է կառուցված հասարակությունը: Կատակը՝ կատակ, բայց մեր էմոցիոնալ, տաքարյուն, անկայուն հոգեկան աշխարհ ունեցող ժողովուրդն ամեն ինչ, որ կապված է անարդարության հետ, շատ ծանր է տանում: Եվ միաժամանակ՝ երբ ունենում է հնարավորություն, ոչ թե այդ անարդարության դեմ է գնում, այլ սիրահոժար դրան մասնակից դառնում: Ավելին՝ նա, ով երեկ փնովում էր կաշառակերին, ընտրակեղծարարին ու գողին, դեմ չէ մի քիչ էլ ինքը կաշառք վերցնել, ընտրակեղծիք ու գողություն անել: Համենայնդեպս մեզանում դեմքերը փոխվում են, իրականությունը՝ ոչ, եւ դրա պատճառը հենց դա է: Թվում է՝ նորմալ կին է, լավ տանտիրուհի, հոգատար մայր ու ընկերուհի, բայց նշանակվել է ընտրական հանձնաժողովի անդամ եւ պատրաստ է ամենախարդախ գործողություններին մասնակից դառնալ: Խիղճն անջատել է, հոգին թողել տանն ու եկել ընտրատեղամաս:

  • ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  • ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ